ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (09 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ադրբեջան՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:

1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը:

1920 – ծնվել է Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր հայազգի Ալենուշ Տերյանը:

1932– ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, որը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:

1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:

1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:

1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը:

1995- վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

2002– ստեղծվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը:

2005-Փարբի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:

2006- Ծաղկաձորում բացվել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը:

2009-տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը:

2010- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

2020-կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարցման մասին եռակողմ հայտարարությունը, իսկ ժամը  18:30-ին Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի սահմանին մոտ խփվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ:

2021-Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:

1799 —տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:

 1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:

1870 — Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:

1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը:

1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:

1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:

1900 —ռուսական 100 հազարանոց զորաբանակն ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:

1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը:

1907 —Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր էդուարդ 7-րդին է նվիրել  «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստը աշխարհում:

1911-Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած РК-1  աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը:

1918– վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:

1934 – ծնվել է  ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:

1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:

1938– Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:

1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի 7 հյուսիս–արևելյան նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:

1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:

1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն:

1985 - Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:

1989- սկսել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։

1993- բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:

1994– առաջին անգամ սինթեզվել է Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:

2004– թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular