Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բնօրաննի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Արխիվի աշխատողի օր, Ղազախստան՝ Հաշվապահի և աուդիտորի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 69–Երրորդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը վերջինս պարտություն է կրել և որպես արդյունք գրավվել է մայրաքաղաք Տիգրանակերտը և սկսվել է քայքայվել կայսրությունը:

1849 –վախճանվել է  հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը կամ Լազարյանը։

1875– ծնվել է ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը:

1900 –ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։

1922 —ԽՄԿԿ Կենտկոմի պլենումն ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։

1935– վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը:

1940- բացվել է Երևանի բուսաբանական այգին։

1977– առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:

1982– ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը:

2003- կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ: 

2005-Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:

2014- Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև «ԲՀԿ»-ն:

2016-Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։

2019- Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են  Քիմ Քարդաշյանն իր  քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձիք։

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին:

2022- Պրահայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

105 մ․թ․ա․ —Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։

23 —վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։

1459 —ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը, որը հանդիսանում է առաջին գլոբուսի ստեղծողը։

1536 —անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն լեզվի թարգմանիչ Ուիլյամ Տինդեյլը։

1683 —առաջին գերմանացի վերաբնակիչներն են հասել Ամերիկա (Փենսելվանիա) և հիմնել են Գերմանթաուն բնակավայրը։

1732 —ծնվել է անգլիացի աստղագետ Նեվել Մասկելայնը, որն առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։

1769–անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկն ափ է իջել Նոր Զելանդիայում:

1773 –ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։

1790 —ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։

1822 —վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմինիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։

1846 —ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։
1866 —տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը, Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլար։

1888 –ծնվել է  ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։

1889– Փարիզում բացվել է հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:

1908 —Կրետե կղզին հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։

1933 –ծնվել է  վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Զաքարե Փալիաշվիլին։

1939 —Երկրորոդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերմախտի բանակի լեհական գործողությունն ավարտվել է Լեհաստանի կապիտուլացիոյով։

1948- Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1960– տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:

1973 —սկսվել է արաբ-իսրաելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմը)։

1981- սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։

1986 - Գարրի Կասպարովն Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։

2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։

2004 —ջուր է իջեցվել  «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։

2010 —սկսել է գործել լուսանկարների փոխանակման «Instagram» հավելվածը։

2018 —վախճանվելէ իսպանական կատալոնացի օպերային երգիչ Մոնսերրատ Կաբալիեն։

Կ. Խաչիկյան

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»
Ամենադիտված