Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը որքան էլ աղմկահարույց էր և անսպասելի, այնքան էլ կարող է մնալ հենց Ադրբեջանի կոկորդին։ Եթե Արցախից կալանավորված մյուս անձանց դեպքում միջազգային հանրությունն առանձնապես շահագրգռված չէր Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնելու և պատասխան պահանջելու, ապա Ռուբեն Վարդանյանի պարագան փոքր-ինչ այլ է։

Վարդանյանն աշխարհում հայտնի գործարար է, բազմաթիվ մարդասիրական և բարեգործական նախաձեռնություններ իրականացրած, թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ այլ մայրցամաքներում, ուստի և նրա համար հնչող ձայներն ավելի բարձր են և ավելի ազդեցիկ։ Վարդանյանի չորս զավակներն օգնության կոչով դիմել են համաշխարհային հանրությանը, ասել, թե տեղեկություններ չունեն իրենց հոր վիճակի մասին. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, խնդրելով օգնել մեր հորը, Ադրբեջանի տարածքում բանտարկությունից ազատելու գործում, քանի որ նա կալանավորվել է, մենք կապ չունենք նրա հետ և չենք կարող պարզել, թե ինչ վիճակում է, մենք չգիտենք, թե ինչպես են հիմա նրա հետ վարվում, մենք վախենում ենք նրա կյանքի և առողջության համար»,- ասվում է զավակների հայտարարության մեջ։

Վարդանյանի ազգականները նշում են, թե չեն ցանկանում, որ նա տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը դառնա, հավաստիացնում են, որ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը միշտ եղել է հակամարտության թուլացումն ու խաղաղ ելքի որոնումը։ Վարդանյանը, որ ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի մոտ, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամսով։

Թե ի՞նչ նկատառումներով է Ադրբեջանը կալանավորել Ռուբեն Վարդանյանին, դեռևս պետք է պարզել, բայց այն, որ Բաքուն օգտագործելու է նախկին պետնախարարին տարատեսակ զիջումներ կորզելու հարցում, որևէ կասկած չի հարուցում։ Այդուհանդերձ, շնորհիվ իր բավական ազդեցիկ և աշխարհում հայտնի ընկերների, Ռուբեն Վարդանյանը բոլոր շանսերն ունի, նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով, լուրջ քաղաքական գործոն դառնալու։

Գայանե Սարիբեկյան

Եղանակային ինչ անակնկալներ են սպասվումՉինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններովՔաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակըԻսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարելՌուսերենը ծաղրելով Փաշինյանը Հայաստանին գցում է ուկրաինական ծուղակը«Փաշինյանի միջուկային գերեզմանը» Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)Brent-ը էժանացել է Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներումԻրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու և դոլարի շուկայում«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզումԱզգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ» Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ» Խաղաղ պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում. Փաշինյանը խաբել է. Մաս 227. «Ժողովուրդ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Մեկ քայլ է մնացել «Հրապարակ» ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ» Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է. «Ժողովուրդ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ
Ամենադիտված