Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի առաքելությունն ամփոփել է մեկօրյա այցը դեպի Ադրբեջան։ Ի սկզբանե Ադրբեջանը թույլատրել է ընդամենը 5 երկրներից դիտորդների ներկայությունը՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Պակիստանից, Հունգարիայից և Ալբանիայից։ Բոլոր այս 5 երկրներն էլ առանձնակի ջերմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ուստի և ի սկզբանե ակնհայտ էր, թե ինչ անհեթեթ և վնասակար առաքելություն են նրանք իրականացնելու։ Հենց նույնիսկ նրանց տարածած հայտարարությունը փաստում է, որ գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ։

Դիտորդները հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով մնացել է 50-ից 1000 հայ։ Այն, որ արդեն իսկ այս հայտարարությունն անլուրջ է, որևէ մեկը չի կասկածում։ «Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարում է ՄԱԿ առաքելությունը։

Ակնհայտորեն, միջազգային այս առաքելության հիմնական նպատակը ցույց տալն էր, որ Արցախի բնակչությունն ինքնակամ է հեռացել, այլ ոչ թե էթնիկ զտումների պատճառով։ Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ հանկարծակի գալով Արցախի բնակչության այս ինքնաբուխ քայլից, այժմ փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել և համոզել, թե որևէ բռնություն չի կիրառվել, այլ ընդհակառակը, հայերն ինքնակամ են լքել, իզուր չի, որ ադրբեջանական տարատեսակ պաշտոնյաներ նույնիսկ հասել են անհեթեթության աստիճանի։ Միլիմեջլիսի պատգամավոր ոմն Հասան Գուլիևը նույնիսկ նշել է, թե հայերը հեռացել են, քանի որ ամաչում էին նայել ադրբեջանցիների աչքերի մեջ։

Առաջիկայում չի բացառվում է, որ Իլհամ Ալիևը նորանոր դիտորդական առաքելություններ հրավիրի Արցախ՝ ցույց տալու ուրվականներ քաղաքի վերածված Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր։ Դիտորդների հետ նաև միջազգային լրատվամիջոցներ են եկել, որոնց լուսաբանումները վկայում են, որ Ադրբեջանը զգալի նյութական միջոցներ է ծախսում միջազգային հանրության կարծիքը դեպի իր կողմը ուղղելու համար։ «Ալ Ջազիրան», մասնավորապես, բավականին ուշագրավ ռեպորտաժի վերջում հայտարարում է, թե հայերն իրենց կամքով են հեռացել։ Այս ամենն ընդամենն արվում է մի նպատակով՝ ինչպես սպիտակեցնել Ալիևի դեմքը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանձնակի ջանքեր չեն էլ գործադրում՝ աշխարհին իրականությունը ներկայացնելու։

Մելինե Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանըՉալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ» Ադրբեջան. Ֆրանսիան զինելով Հայաստանին հող է նախապատրաստում տարածաշրջանային նոր հակամարտության համար Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 դեկտեմբեր) Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» 75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններովԼեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային ԿովկասըBBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համարԱվելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետումԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԻնչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիքԳեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներինՍահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց ԱդրբեջանըԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու ԱդրբեջանինՄիրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման զարգացումներըՄեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերինՊետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ ՓաշինյանՌԴ նախկին նախագահ. ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարիԱռնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ«Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժողՍտամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ ՍեյսմոլոգՊետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համարՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում
Ամենադիտված