Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես ՀՀ անկախության և ինքնիշխանության համար անխոնջ պայքարող մարտիկ։ Նույնիսկ հայտարարել է անկախության ինչ-որ շարժում առաջնորդելու մասին: Սա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ինչին նա դիպչում է, անմիջապես ավիրում է: Բայց և զարմանալի էլ չէ. իրեն Հիսուսի հետ համեմատելուց հետո անկախության «առաջնորդն» ի՞նչ է, որ չհայտարարի: Մյուս կողմից՝ այս թեման նա թմբկահարում էր նաև ընդդիմադիր եղած ժամանակ: Օրինակ՝ երբ պատգամավոր էր, պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակվել, իսկ ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Ընդ որում, ընդգծում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ նա առանձնահատուկ կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար է, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»,- ընդգծում էր նա։ Ու այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության կտրուկ քայլերի է ընդունակ։

Բայց երբ իշխանության եկավ, իներցիայի ուժով շարունակեց «ինքնիշխանության պաշտպանության» իր գիծը, բայց լրիվ փաշինյանաբար. մի կողմից՝ սկսեց տնտեսական առումով կարևորել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության նշանակությունը, իսկ մյուս կողմից էլ տորպեդահարել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը՝ օրինակ՝ ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մինչև հիմա նա քննադատում է ՀԱՊԿ-ին, բայց դրա հետ մեկտեղ, կարևորելով այս կազմակերպության նշանակությունը, դուրս չի գալիս դրա շրջանակներից՝ չնայած նաև չի բացառում դուրս գալը։ Ու իշխանության համակիրներից շատերն էլ զմայլվում են, թե ինչ «հզոր» վարչապետ ունեն, որ ՀԱՊԿ-ի «պորտը տեղն է դնում»։

Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ եթե Հայաստանի ինքնիշխանությունը ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի կողմից դիտակվում էր միայն միջազգային կազմակերպությունների անդամակցության տեսանկյունից, ապա հիմա Հայաստանի ինքնիշխանությունը նա դիտարկում է Սնուփ Դոգի համերգի կոնտեքստում. այդ համերգը պետք է ցույց տար, որ Հայաստանը դեռ կա։ Ճիշտ է՝ յուրաքանչյուր ելույթում նա խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց ՀՀ ինքնիշխանությանն ամենամեծ վնասը հենց ինքն է հասցրել։ Արցախը հայաթափված է թշնամու կողմից, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, և մեծ է հավանականությունը, որ նոր ագրեսիայի արդյունքում հակառակորդը կարող է խորանալ ՀՀ տարածքում։ Դե, քանի որ Փաշինյանը պատրաստ չի կռվել Սև լճի 30 տոկոսի կամ Սյունիքի սարերի համար, որտեղ տարվա կեսը ձյուն է, ապա մյուս տարածքների համար ինչո՞ւ պետք է կռվի։

Իշխանականներն էլ նրան ընդօրինակելով պնդում էին, թե անկլավները ամայի տարածքներ են՝ նկատի ունենալով, որ դրանց համար պետք չէ պայքարել։ Ու եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ բռնազավթի, Փաշինյանը կրկին կխաղարկի նախկիններին մեղադրելու իր հին խաղաթուղթը։ Օրինակ՝ կհայտարարի, թե նախկիններն էին, որ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» էին խոստացել, իսկ ինքը հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հանուն իր աթոռի Փաշինյանը պատրաստ է մի կողմից տարբեր հիմնավորումներ բերել դավադիր ուժերի մասին, թե նրանք էին, որ իր մեջքից հարվածեցին, երկիրը տարան դեպի պարտության ու թուլացման, նույնիսկ քննիչ հանձնաժողով կստեղծվի, ամիսներով կաշխատի, քրեական գործեր կհարուցվեն, բայց մյուս կողմից էլ՝ նա կտոր առ կտոր կզիջի ՀՀ տարածքներն ու ինքնիշխանությունը։

Դե, նա արդեն հմտացել է այն հարցում, թե ինչպես կարելի է անընդհատ զիջել, կապիտուլ յացիաներ ստորագրել, հակառակորդի ջրաղացին ջուր լցնել, լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական հավակնությունները, խայտառակ պարտությունը ներկայացնել որպես իրավիճակից լավագույն ելք։ Դրա համար էլ հայտարարում էր, թե հպարտանում է պարտությամբ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը միջազգայնորեն հեղինակազրկվել է ու դադարել հայկական պետականության շահերը սպասարկելուց։ Ուստի, դժվար է պատկերացնել, որ նա այսքանից հետո որևէ կերպ ընդունակ է բանակցությունների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար հարց լուծել։ Նա ընդամենը պահանջներ ընդունող ու հանրությունից գաղտնի իրեն պարտադրված փաստաթղթեր ստորագրող է։ Եվ պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Փաշինյանի իշխանությունը ներկայացվում է իրենց ուղարկված ճակատագրի նվեր կամ պարգև։

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Փաշինյանի իշխանությանը հանկարծ վտանգ չսպառնա, ու նա մնա իր տաքուկ աթոռին մինչև հայկական պետականության վերացումը։ Ու երևի թե պատահական չէ, որ Բաքուն ձերբակալում և հատուկ թիրախավորում է հատկապես այն անձանց ու գործիչներին, ովքեր Փաշինյանի ընդդիմախոսներն են։ Իսկ Փաշինյանն իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար «պատերազմ է հայտարարել» ՀՀ ինքնիշխանության հիմնական ատրիբուտներին։ Ռևիզիոնիստի նման նա մի կողմից քննադատում է ՀՀ օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, իսկ մյուս կողմից փորձում է կառուցել իր երազած «խաղաղության դարաշրջանը», որի դեպքում հայ ժողովուրդը կհամակերպվի ապրել ստորացված վիճակում՝ կորցնելով իր ինքնիշխանությունը։

Եթե Փաշինյանն իրականում ՀՀ ինքնիշխանության մասին մտածող լիներ, ապա վաղուց արդեն հրաժարական տված կլիներ։ Բայց նրա ուշադրության կենտրոնում միայն նեղ անձնական շահերն են։ Հենց սկզբից էլ այդպես է եղել, դրա համար էլ նա իշխանության գալուց առաջ հատուկ շեշտում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Հիմա, կարծես, փոխվել է կոնտեքստը. «Կա՛մ ես կմնամ վարչապետ՝ թքած ունենալով ժողովրդի ու երկրի ապագայի վրա, կա՛մ... ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» 75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններովԼեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային ԿովկասըBBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համարԱվելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետումԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԻնչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիքԳեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներինՍահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց ԱդրբեջանըԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու ԱդրբեջանինՄիրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման զարգացումներըՄեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերինՊետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ ՓաշինյանՌԴ նախկին նախագահ. ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարիԱռնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ«Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժողՍտամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ ՍեյսմոլոգՊետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համարՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քող
Ամենադիտված