Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին, որոնք, ակնհայտորեն, ուղղված են տեղի բնակչության էթնիկ զտմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO պարբերականը նշում է, որ էթնիկ հայերին «վտանգավոր հատվածներից տարհանելու» մասին Բաքվի հայտարարությունը անմիջապես առաջացրել է էթնիկ զտման մտավախություններ։

Պարբերականը թերահավատորեն է մոտենում Ադրբեջանի այն պատճառաբանություններին, թե հարձակումը տեղի է ունեցել՝ ի պատասխան ականների վրա մեքենաների պայթեցման, որի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 6 զոհ»։

«Այնուամենայնիվ, նրանք (խմբ․՝ Ադրբեջանի կառավարությունը) ոչ մի կերպ չեն նշում, թե ինչպես են Ղարաբաղի պաշարված հայերը տեղադրել այդ զենքերը», - նշվում է հրապարակման մեջ։

POLITICO-ն նաև նշում է, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը ԵՄ-ի համար մեծ հետընթաց է։

«Կովկասում պատերազմի վերսկսման հեռանկարը ռազմավարական և դիվանագիտական մեծ հետընթաց է ԵՄ-ի համար, որը սիրաշահում է Ադրբեջանին որպես դաշնակից և գազի մատակարար՝ որպես այլընտրանք Ռուսաստանին», - նշվում է հոդվածում։

Բաքվի մեկնարկած ռազմական գործողություններին հետևում է նաև OC Media լրատվական հարթակը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև լուսանկարներով ցույց տալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները։ Լրատվական հարթակը նշում է նաև, որ ուժի կիրառումը քննադատվել է ադրբեջանական որոշ քաղաքական ակտիվիստների կողմից, որոնք, ըստ հաղորդումների, նման հրապարակումների համար կանչվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն։

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը, հիմնականում պաշտոնական հայտարարությունների վկայակոչմամբ, անդրադարձել են տարբեր պարբերականներ և գործակալություններ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Associated Press-ը, CNN-ը, The Guardian-ը, France 24-ը, Al Jazeera-ն, ՏԱՍՍ-ը, ՌԻԱ Նովոստի-ն, Ինտերֆաքս-ը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Միջնորդություն կառաջարկեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ․ Միշել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ՔՊ-ականները փորձում են մարդկանց հիշողությունը ջնջելՀայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրող
Ամենադիտված