Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր](/timthumb.php?src=disc/19-09-23/751240b275fa3d4c97a8aaf2d98f6e1b.jpg&w=780)
Կրեմլը ցավով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր, ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավոր և սպառնալիք է խաղաղ բնակչության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Ներկայումս լարված աշխատանք է տարվում, գլխավորը Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է և մարդկային զոհեր թույլ չտալը։ Ցավով ենք կարդում լուրերն այն մասին, որ արդեն զոհեր կան», - լրագրողներին ասել է Պեսկովը։