ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ. Զախարովա](/timthumb.php?src=disc/19-09-23/938a0628da41c7a84afbfd50b6d6e90a.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնությունն այժմ կապի մեջ է Ադրբեջանի հետ Ղարաբաղում իրավիճակի հետ կապված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես կգա Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումներից հետո։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ստանում է ողջ տեղեկատվությունը Ադրբեջանից։ Առաջիկայում հայտարարություն կարվի», - ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ նշելով, որ դրանից առաջ տեղեկացրել է Արցախում ռուս խաղաղապահներին այս գործողության մասին: