Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյունոտ զուգահեռների Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ ենք բարձրաձայնել այն մասին, որ այսօր Հայաստանում առկա է երկու իրականություն՝ նիկոլական և իրականում գոյություն ունեցող։ Մարդիկ ապրում են երկու՝ միմյանց հակոտյան կյանքով․ մի տեղ ամորֆ ու լատնենտ կերուխում է, մյուսում՝ դաժան իրողությունների հետ ճակատամարտող ֆանատիկների հանրույթ։

Ասվածը երկրորդելով՝ ընդգծենք, որ այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան իշխանությունների հստակ գծագրածով արվում է այնպես, որ հանրային լայն շրջանակները հնարավորինս քիչ առերեսվեն բուն մարտահրավերների, իրական սպառնալիքների հետ և ապրեն հով ու «ապահով»։ Ինչու «ապահով», քանի որ Նիկոլի սեկտանտների համար առաջնային են՝ ասֆալտը, թոշակն ու «աննախադեպ, թռիչքային զարգացումները»։ Իսկ հայրենիքը, պետությունը, առավել ևս՝ Արցախը, դրանք, ըստ նիկոլապաշտ սեգմենտի՝ «ֆեյք օրակարգեր են, որոնք նախկիններն անընդհատ շահարկում են»։

Վերջին շրջանում նշած մոտեցումներին ավելացել է մի ավելի մարազմատիկ պնդում․ «եթե նախկինները եկան կամ Նիկոլը գնաց, Հայաստանում պատերազմն անխուսափելի է»։ Հիմա մի պահ սթափվենք ու մտածենք․ ամենօրյա «խաղաղության դարաշրջան» բացելու և «անհոգնել խաղաղության օրակարգը» թիվ մեկ մարտահարվեր համարող անձի կառավարման շրջանում Հայաստանն ունեցել է ամենից շատ զոհերն ու կորուստները։ Սա փաստ է, որի մասին ոչ մի խորքային գիտելիքներ ու պնդումներ պետք չեն, ուղղակի պետք է հետհայացք գցել, կամ ուղղակի նայել ժամանակագրությանը։

Ըստ էության՝ նիկոլալական կառավարման տարիներին հայ ազգն ունեցել է իր ժամանակակից պատմության ամենաարյունոտ շրջափուլը․ երկու պատերազմ (44-օրյա և սեպտեմբերյան), որի ընթացքում ունենք պաշտոնական տվյալներով 4300, իսկ ոչ պաշտոնականով հայտնի չէ, թե ինչքան զոհեր, մի քանի տասնյակ հազարի հասնող վիրավորներ ու հոգեպես շեղված մարդիկ, քովիդը, որը խլեց մոտ 10 հազար մարդու կյանք, հայրենիքի կորուստ, ամենօրյա մահեր բանակում (ոչ մարտական հերթապահության պայմաններում միայն անցնող մեկ ամսվա ընթացքում ունեցել ենք 65 մահվան դեպք)։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։

Ահա այսքանից հետո էլ Փաշինյան Նիկոլը շարունակում է խոսել պատերազմի վտանգի մասին։ Ավելին, մինչ նրա բերած ծուռ հայելիների իրականության մեջ Երևանը համայնքապետ է ընտրում, Արցախում և ՀՀ սահմաններին ամենօրյա կուտակումներն ու ադրբեջանական ռազմական տեխնիկայի համալրումներն ավելի են ինտենսիվանում։

Այսօր արդեն ադրբեջանցիներն ավելի կոնկրետ գործողությունների անցան, և տևական ժամանակ տեղեկատվական գրոհներից հետո, թե իբր «հայկական ուժերը կրակում են» կամ «տարբեր գործողություններ» են իրակացնում, սկսեցին փոխել գոյություն ունեցող իրողությունը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն առավոտվանից տիրաժավորում են, թե «հայկական դիվերսիոն խումբն ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել»:

Ըստ էության՝ գոյություն ունեցող իրականությունն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ: Սա առիթ է կոնկրետ գործողություններ իրականացնելու։

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել։ Այլ կերպ ասած,ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանն այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի  գնա: Իսկ Երևանում իշխանություն կոչված սեկտանտները փորձում են «վերականգնել արդարությունը» և ԿԸՀ-ին հանձնարարել են ձայների վերահաշվարկ իրականացնել։ Սա է հայաստանյան իրականությունը։

Արմեն Հովասափյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողՏաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են աշխատել սահմանային հարցերի շուրջՓոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքներըՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներըՂարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ
Ամենադիտված