Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առարկայական բանակցությունները դեռ շատ հեռու են վերջնագծից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ստեփանակերտը խափանեց Փաշինյանի «ամերիկյան խաղը»» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուի Բոնոյի միջև Երևանում բանակցություններից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր, ամերիկացի լրագրողները հերթական ճեպազրույցի ժամանակ հարցերի տարափ ուղղեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին՝ Բոնոյի՝ Կովկաս կատարած այցի վերաբերյալ։ Եվ դա պատահական չէր։ Նախ՝ նրա այցը այդ տարածաշրջան նախապես հայտարարված չէր, թեև Միլլերն այն անվանել է «պլանավորված»։

Երկրորդ հերթին՝ Բոնոն առաջին անգամ չէ, որ նման շրջագայություն է անում, և ամեն անգամ, ըստ նրա, նախօրոք մանրամասն հրահանգներ է ստանում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենից, և այս անգամ էլ է այդպես եղել։ Երրորդ հերթին՝ տարածաշրջանում տեղի են ունեցել որակական փոփոխություններ, և առաջին հերթին՝ Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Շահրամանյանը, որը նախկինում աշխատել է իրավապահ և հարկային մարմիններում, եղել է կառավարության անդամ, իսկ 2023 թվականի սկզբից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այս իրավիճակում մի կարևոր ինտրիգ է թաքնված: Դրանից առաջ հայկական ԶԼՄներում լուրեր էին հայտնվել, որ Երևանը Հարությունյանին սկսել է մեղադրանք առաջադրել առ այն, որ Լեռնային Ղարաբաղ փոխանցված միջոցներն անարդյունավետ են ծախսվել, ինչը դիտվում էր որպես նրա վրա ճնշում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ղեկավարի պաշտոնի իրավահաջորդը ընդունելի լինի Նիկոլ Փաշինյանի համար:

Եվ թվում էր, թե ամեն ինչ ընթանում է ծրագրված սցենարով, երբ Հարությունյանը հայտարարեց, որ «ներկա պայմաններում անհրաժեշտ են փոփոխություններ և ճկունություն», և որ դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար։ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնի ճանաչման համատեքստում Հարությունյանը հայտնվել էր քաղաքական լիակատար մեկուսացման իրավիճակում, իսկ Բաքուն հրաժարվում էր նրան գործընկեր համարել Ստեփանակերտի հետ առաջարկվող բանակցություններում։ Բայց, ըստ ամենայնի, Հարությունյանի իրավահաջորդը, պարզվեց, այն մարդը չէ, ով կարող է հարիր լինել Երևանին։ Ավելին, Շահրամանյանը Ստեփանակերտում սկսեց համախմբման ու միասնության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Փաշինյանը սկսեց նյարդայնանալ:

Սկզբում նա մի շարք հակառուսական հայտարարություններ արեց՝ նպատակ ունենալով Մոսկվային դուրս բերել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացից։ Հետո սկսեց զանգահարել արևմտյան որոշ պետությունների ղեկավարներին՝ հայտարարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Դրանից հետո լուրեր հայտնվեցին, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ի վերջո, Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ հավանականություն կա, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են բանակցություններ վարել, բայց միայն հոկտեմբերին՝ իսպանական Գրանադայում, և դա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարեդարձի շեմին։ Եվ կրկին ինտրիգ: Ըստ Փաշինյանի, «մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել կազմակերպել նրա հանդիպումը Ալիևի հետ», և «միջնորդներն աշխատելու են այն կազմակերպելու ուղղությամբ»։

Չի կարելի բացառել, որ այս դեպքում ԱՄՆ-ն է խաղում գլխավոր միջնորդի դերը, Բոնոյի այցը տարածաշրջան պատահական չէր, և ԱՄՆ-ն այս անգամ մտադիր է հանդես գալ որպես հիմնական բանակցող։ Դատելով Բաքվից և Երևանից հնչող հայտարարություններից՝ երկու կողմերն էլ միտված են բանակցություններին և նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսին են հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատումը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկը (կամ ավարտը)՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ Վաշինգտոնը վերադառնում է Անդրկովկաս՝ օգտագործելով «հայկական լծակը», և այդ ամենը ուղեկցվում է Ռուսաստանի հասցեին դաշնակցային պարտավորությունները չկատարելու հայկական մեղադրանքներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ամենայն հավանականությամբ, նա կհամաձայնի հանդիպմանը Իսպանիայում, քանի որ շահագրգռված է խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցությունների շարունակմամբ, սակայն դժվար թե Արևմուտքի առաջարկած կարգավորման սցենարը սկզբունքորեն բավարարի նրան։

Մասնավորապես, Վաշինգտոնը նախկինում դրդում էր Բաքվին «երրորդ երկրում» բանակցել Ստեփանակերտի հետ։ Իսկ ի՞նչ կլինի հիմա, երբ փոխվել է Ստեփանակերտի իշխանությունը, ինչը, կարծես, նաև Վաշինգտոնում չէին սպասում։ Հիմա ԱՄՆ-ը կորցնում է ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը և չունի կայուն դիրք Ադրբեջանում։ Եթե վերադառնանք ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Միլլերի ճեպազրույցին, ապա պատահական չէ, որ, խոսելով Բոնոյի առաքելության մասին, նա ասել է, որ ինքը «կոնկրետ տեղեկություն չունի և չի կարող մեկնաբանել նրա կոնկրետ ծրագրերը», բայց նշել է, որ այն ունի միայն «կարճաժամկետ առաջնահերթություն», այն է՝ վերսկսել Լաչինի միջանցքի աշխատանքը։ Սակայն պետքարտուղար Բլինկենն այդ հարցով անմիջականորեն է շփվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այսպիսով, ստացվում է, որ ԱՄՆ-ի համար ինչ-որ բան այն չէ, և իրավիճակը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ նրա շուրջը ձեռք է բերել նոր կոնկրետ ուրվագծեր: Այդ ուղղությամբ արևմտյան միջնորդության ձախողումը արդեն իսկ երևում է: Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև առարկայական բանակցությունները, նույնիսկ եթե Իսպանիայում Ալիևի և Փաշինյանի հանդիպում կայանա, դեռ շատ հեռու են վերջնագծից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՔՊ-ականները փորձում են մարդկանց հիշողությունը ջնջելՀայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողՏաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են աշխատել սահմանային հարցերի շուրջՓոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքներըՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
Ամենադիտված