Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ հետևանք են Փաշինյանի ջղաձգումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ մեծ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարի նիստուկացը, վարվելակերպը, բառապաշարը, պահվածքը և տոնայնությունը։ Հատկապես ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը խոշորացույցի տակ է. առանց մտածելու մի քայլի, ոչ ճիշտ արտահայտության կամ սխալ պահվածքի արդյունքում այդ գործչի վարկանիշը կարող է էականորեն տուժել կամ միանգամից անկում ապրել։ Իսկ վատթարագույն դեպքում, երբ լուրջ դժգոհություն գեներացվի, ապա կարող է նաև տվյալ ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի կամ հետաքննության գործընթաց սկսվել։ Այլ է իրավիճակը Հայաստանում: Կարող ենք ասել՝ բացարձակ այլ է: Մեր երկրում երկրի ղեկավար համարվող անձը՝ հատկապես 2018 թվականից հետո, կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ու դա այդպես էլ անցանկալի հետևանքների չհանգեցնի։ Նա կարող է օգտագործել ամենացածրակարգ բառապաշարը, օգտվել հայհոյախոսությունից, մերկապարանոց արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ, ջղաձգվել, կորցնել ինքնատիրապետումը, հանդես գալ սպառնալից տոնով, ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։

Դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ կարող են հանդուժել շրիշակի մակարդակից ցածր բառապաշար ու ոչ ադեկվատ պահվածք դրսևորող նման ղեկավարի։ Ընդ որում, Փաշինյանը նման պահվածք դրսևորեց իշխանության գալու հենց սկզբնական շրջանից, երբ «թավշյա հեղափոխությունը» վերածվեց փշերի ու ատելության հեղափոխության։ Դեռ ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել 2018 թվականին նման պահվածքը՝ հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և իշխանությունները փորձում էին այդ էյֆորիկ էներգիան որևէ կերպ պահել։ Իսկ ներկայում ո՛չ էյֆորիա կա, առավել ևս՝ ո՛չ էլ էյֆորիայի տրամադրություն՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակի հետ։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Փաշինյանը շարունակի իր ներմուծած «ավանդույթներն» ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի հանրահավաքին այնպիսի բառապաշարով, ջղաձգումներով ու գոռգոռոցներով հանդես գա, որը բոլոր չափանիշներով անհարիր է ոչ միայն երկրի ղեկավարին, այլև ցանկացած իրեն հարգող գործչի։

Նույնիսկ իշխանական ու մերձիշխանական հատվածի շատ ներկայացուցիչներ են արդեն նկատում, որ էյֆորիկ տրամադրությունները վաղուց անցել են, ու այլևս երթերով, գոռգոռոցներով ու նման բառապաշարով հնարավոր չէ արդյունքի հասնել, ինչն, ի դեպ, ապացուցեցին նաև կիրակնօրյա ընտրությունները։ Բայց խոսքը նույնիսկ դրանց արդյունքների մասին չէ, այլ Փաշինյանի գոռգոռոցների և ջղաձգումների դրդապատճառների: Կարծում ենք՝ այստեղ դրանք մի քանիսն են ու խորքային։ Նախ՝ արձանագրենք, որ Փաշինյանը լուրջ անհանգստություն ու վախեր ուներ (ունի) ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունների, այլև ընդհանուր իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին այդ վախերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների հետ, քանի որ Փաշինյանը հասցրել է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրա փոխարեն փորձում է սիրաշահել արևմտյան երկրներին, բայց Արևմուտքից ևս ցույց են տալիս, որ ամենևին նրա կարիքը չունեն։

Այսինքն, նա սկսում է պետք չլինել ոչ մեկին՝ զուգահեռ զրոյացնելով վստահությունն ու վարկանիշից մնացած փշուրները երկրի ներսում: Խոսքը մեկի մասին է, որը 2020 թվականին խոստանում էր այնպիսի փաստեր ներկայացնել, որոնց միջոցով ներսից կպայթեցներ Ադրբեջանը ու կապակայունացներ այդ երկրի ներքաղաքական կյանքը, բայց հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասով դարձել է լուռ կատարող, ու հայաստանյան ընդդիմությանն է հաթաթաներ տալիս, որին Ալիևն էլ, ի դեպ, բնորոշում է որպես ռևանշիստ։ Փաստացի իր գործելաոճով Փաշինյանը նաև հակառակորդին է սիրաշահում՝ ցույց տալով, որ ինքն անփոխարինելի է նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ իր ոտքերի տակից հողը փախչում է, ինքը չունի այն ժողովրդականությունը, որ ուներ մի քանի տարի առաջ։

Անգամ նախընտրական հավաքի վիճակն այնքան տխուր էր, որ սկսում էր ուրվագծվել կիրակնօրյա ձախողումը: ՔՊ-ի վիճակն այնքան ծանր է, որ անգամ օտարերկրացիների էին բերել հավաքին։ Եվ երբ մարզերից եկածներն էլ քայլերթից հետո գնացին իրենց գործերին, հավաքի մասնակիցների քանակը շեշտակի նվազեց այն աստիճան, որ հայաստանյան քաղաքական դաշտում փոքրիշատե դերակատարություն ունեցող մեկը հաստատ այդքան մարդ կհավաքի: Բայց, ի տարբերություն Նիկոլի, կհավաքի սեփական կամքով եկածների, այլ ոչ թե ստիպողաբար, վախեցնելով կամ թեկուզ «սիրաշահելով», այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Վերջապես, շատ փորձագետների կարծիքով, արդեն իսկ մտավախություններ ունենալով իր հեռացման շուրջ՝ միգուցե գոռգոռոցներով ու ատելության խոսքով Փաշինյանը փորձում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման հիմքեր ստեղծել, որն իրեն թույլ կտա երկարացնել իր պաշտոնավարումը։ Դրա համար էլ սևերի ու սպիտակների դիսկուրսը նոր թափով է բորբոքվում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից սերմանված ատելության խոսքն ու թշնամանքը մի օր շրջվելու են հենց իրենց դեմ։ Իսկ նույն հպարտ քաղաքացիները, որ ծափահարում էին Փաշինյանին, մի օր էլ քշելու են Փաշինյանի իշխանությանը։ Դրա հիմքերը նկատելի են: Սեպտեմբերի 17-ը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանԲացահայտվել է Թրամփի երդմնակալության գլխավոր հովանավորը Զելենսկին վախենում է խաղաղությունից. Gazeta Թրամփը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Սա է իրական Կիրանցը. Ոսկան Սարգսյան «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգով
Ամենադիտված