Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդգծված պասիվության «մեսիջները», ընտրությունների դասերը՝ բոլորին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասին առնվազն 1 ամիս ակտիվորեն խոսում էին այդ գործընթացում ներգրավված գործիչներն ու «կողքից հետևողները», տեղի ունեցան: Հրապարակված պաշտոնական նախնական արդյունքները, վստահ ենք, արդեն հայտնի են, բայց թեթևակի հիշեցնենք 14 մասնակիցներից «անցողիկ շեմը» հաղթահարած ուժերի արձանագրած արդյունքները. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»՝ 75 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32,57%-ը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»՝ 43 765 ձայն (18,89 %), Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինք՝ 35 739 ձայն (15,43 %), Արտակ Զեյնալ յանի գլխավորած «Հանրապետություն»՝ 26236 ձայն (11,32%) և Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22431 ձայն (9,68%):

Բայց Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրվեց մի ցուցանիշ, որի դեպքում խամրում են բոլոր ուժերի ստացած ձայները, տոկոսները, մանդատները... Խոսքը, թերևս կռահեցիք, ընտրողների ընդգծված պասիվության մասին է. ավելի քան 800 հազար գրանցված ընտրողից քվեարկության գնացել է ընդամենը 234 436 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի հազիվ 28,44 տոկոսը: Սա, հիրավի, մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դժվար է մտաբերել նման ընդգրկման մեկ այլ ընտրություն, որին այդքան քիչ մարդ մասնակցի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գրանցված ավելի քան 800 հազար ընտրողի մոտ 10 տոկոսը (մոտ 100 հազար մարդ) այս կամ այն պատճառով բացակայում է Երևանից, միևնույնն է, մասնակցության ցուցանիշը խիստ ցածր է: Մարդիկ չեն ցանկացել, ավելի ճիշտ՝ չցանկացան գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել որևէ ուժի օգտին կամ թեկուզ՝ «օգտագործել իրենց քվեաթերթիկը»: Տարբեր պատճառներով: Ընտրողների պասիվությունն, առհասարակ, ձեռնտու է օրվա իշխանությանը, քանի որ այն, ունենալով «վարչական ռեսուրսով» ներգրավվող իր «կայուն ընտրազանգվածը», այդ դեպքում դյուրությամբ է լուծում վերարտադրվելու խնդիրը: Բայց այս հանգամանքին դեռ կվերադառնանք:

Ընտրողների 28,4 տոկոս մասնակցության կամ, եթե կուզեք՝ 72,6 տոկոսի չմասնակցության ցուցանիշը առաջին հերթին շատ կոնկրետ մեսիջ է քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին՝ ընդհանուր առմամբ: Առաջին հերթին սա թերևս խոսում է այն մասին, որ մարդկանց մի ահռելի զանգված խորապես հիասթափված է բոլորից, քաղաքական պրոցեսներից, ընտրություններից, առնվազն չի հավատում ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությանը, չի վստահում իշխանությանը, չի վստահում ոչ մեկին: Սա, կարծում ենք, պետք է նկատի ունենան և սրանից պետք է որոշակի հետևություններ անեն առաջին հերթին առողջ քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները: Իսկ հիմա ՔՊ-ի ու իր իշխանության մասին: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքները եկան հաստատելու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի բացարձակ տապալումը: Ոչ թե սոսկ պարտությունը, այլ հենց տապալումը: Այո, հրապարակված թվերով ՔՊ-ն, այսպես ասենք՝ «առաջին տեղում» է, կարող է նույնիսկ ինչ-ինչ մանդատային մանիպուլ յացիաներով ավագանու միջոցով քաղաքապետ ունենալ, բայց, միևնույնն է, սա իրոք պարտություն ու տապալում է: Ընդ որում՝ օբյեկտիվ, սպասելի տապալում:

ՔՊ-ի օգտին տրվել է 75463 ձայն: Երևանում: Ավելի քան 1 միլիոնանոց մայրաքաղաքում: Դա ընտրողների ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսն է կազմում: Եթե դա տապալում չէ, ապա էլ ի՞նչ է: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն, թե ինչ թափով ու ծավալով էր ՔՊ-ն չարաշահում վարչական ռեսուրս ասվածը: Ավելին, նկատի ունենանք, թե այդ 75 հազար ձայնի մեջ որքանն են անմիջականորեն քպականների, նրանց «տնեցիների», մտերիմների, պետական հիմնարկների պաշտոնյաների ու աշխատողների ձայները: Այսինքն, ձայներ, որոնց մեծ մասը կա զուտ այն պատճառով, որ ՔՊ-ն է այս պահին իշխանության ղեկին: Կարելի է ասել, ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, Երևանում այս պահին ունի առավելագույնը 20 հազար քվե: Սեպտեմբերի լույս 18-ի գիշերվանից, երբ արդեն հասկանալի էր քվեարկության պատկերը, ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հրապարակային հարթակներում «երգել» այն մասին, թե՝ տեսեք, սա ժողովրդավարության, ազատ ընտրությունների ցուցանիշ է, այս, այն: Իրականությունն այն է, որ նախ՝ ինչպես նշվեց ու դա աչք ծակելու աստիճան բացահայտ էր, վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է եղել:

Մանրամասները հայտնի են, անիմաստ չկրկնենք: Բայց, այդ ամենով հանդերձ... 75 հազարից քիչ ավելի ձայն, ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսը: Անկախ այն բանից, թե հետագայում որ ուժը կամ ով ում կմիանա կամ չի միանա, ով ում հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի, ՔՊ-ն որ ուժից «մարդ կփախցնի» կամ չի փախցնի, որպեսզի իր ուզած քաղաքապետի թեկնածուին անցկացնի, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը Երևանում պարտված է: Ու այդ պարտությունն, ի դեպ, բացահայտ զգացվեց նրա գլխավորած նախընտրական երթից, որի մասնակիցների շարքերում գերազանցապես մարզերից ու մոտակա գյուղական բնակավայրերից բերված մարդիկ էին, ամեն դեպքում՝ ո՛չ Երևանի ընտրողներ: Այդ պարտությունն զգացվեց նաև հենց Նիկոլ Փաշինյանի նյարդային ու ցածրակարգ բառապաշարով հագեցած ելույթից: Ու այն երևանցիների մեծամասնությունը, որ սեպտեմբերի 17-ին գնաց ընտրատեղամասեր, քվեարկությամբ հակադարձեց նրան, պատկերավոր ասած՝ «դե բորդյուր լիզելը հիմի դու տես» տարբերակով:

Հաջորդ կարևոր դասը այս ընտրությունների այն էր, որ հույս արթնացավ, թե մեր ընտրողները վերջապես առարկայական կգիտակցեն, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը, յուրաքանչյուրի քվեն, ընդ որում՝ ճիշտ գնահատված, «չփոշիացող» քվեն կարող է էական դերակատարում ունենալ, որ «մեկ ա, բան չի փոխվելու» թեզը սնանկ է: Խնդրեմ, քաղաքապետի պաշտոնի ընտրությունը կախված է ավագանու 1 անդամի քվեից: Եվ վերջապես՝ ամենից կարևորն է, որ այս ընտրությունները որոշակի մարմին հաղորդեցին փոփոխությունների հետ կապված հույսերին: Մնում է, որ քաղաքական ուժերը անեն ճիշտ հետևություններ և այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակրանք չվայելող (մեղմ ասած) իշխանության փոփոխությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ-ն, Քննչական կոմիտեն շարունակում են գաղտնի պահել՝ արդյոք «Զարյա 3» է օգտագործվել հունիսի 12-ին, փոխարենը որոշումներ են սրբագրում ու պարզաբանումՀայաստանում առաջին անգամ անցկացվեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (ETES) Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել, վիրավորվել են սահմանապահներՏրանսպորտից ավելի շատ օգտվող մարդկանց համար գուցե ուղեվարձն ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ ավելի թանկ. ԱվինյանՀրվ. Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևանները. Զախարովան կրկնել է Մոսկվայում բանակցելու առաջարկըՀունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումըՄակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Արտակարգ իրավիճակ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումԻսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին Մանրամասներ՝ Լևոն Երջանյանի մահվան դեպքիցԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Կիրանցեցիները «прицел»-ի տակ ենՈվքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար ավելի մատչելի կլինի տոմսի գինը Ադրբեջանցի ժող.արտիստը կացնով հարձակվել է մարդկանց վրա Նեպալում կnրծանվել է մարդատար ինքնաթիռ․ կա 18 զnh, 4 փրկված (տեսանյութ)Գազազած շունը հարձակվել է 6-ամյա աղջնակի վրաԱյնուամենայնիվ, կատարվածը հրաշք է․ ինչպես փրկվեցին 4 տղաներըԻնչ եղանակ կլինիԵՄ-ն կորցրել է խաղաղության իր ներուժը, նույնիսկ խոսքերով․ Մարիա Զախարովա Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն Արագածոտնում հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Ա.-ի դինԸնդդիմության սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում Փաշինյանը նոր շոու է բեմադրում՝ հանրությանը շեղելու համար Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում Մահացել է Աննա Նշանյանը Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենքԲացառիկ կադրեր․ ինչպես է պայթում սպայի մեքենանԾանոթ ու միաժամանակ անհայտ … լող սպորտաձևՈղբերգական վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է«Բարդ հետքերով. ինչո՞ւ  է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող է տալիս բանակի համար» «Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին» Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս. պատմության այս օրը (24 հուլիս)Վրաստանը Հայաստանին հետախուզվող անձի է հանձնել Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում․ Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն հայտարարում է 6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ․ Տիգրան Աբրահամյան 11-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՌուբլին այսօր թանկացավՊատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը. «Հրապարակ» Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ» Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն․ «Հրապարակ» Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում.«Ժողովուրդ» Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու․ «Հրապարակ» ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը. հերթական ճնշումը՝ «Բալասանյան» դաշինքի նկատմամբ. «Ժողովուրդ» Մրցույթի արդյունքները կանխորոշված են․ «Հրապարակ» ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ» 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին
Ամենադիտված