Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ասել են...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին կայացած ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իրենց կարծիքով, զիլ կարգախոս էր որդեգրել: Հիշեցնենք այն. «Ասե՛ք, կանենք»: Այն, որ դա խոցելի արտահայտություն ու կարգախոս է, նրանք թերևս հասկացան առաջին ծաղրական ու ավելի թունդ արձագանքներից: Անգամ հրապարակումներ եղան առ այն, որ այդ կարգախոսը «քամված» է թուրքական քաղաքական իրականությունից, որտեղ թեկնածուներից մեկը նման մի արտահայտությամբ էր պայքարի մեջ մտել: Բայց դա չէ էականը: Զուտ քաղաքական տեսանկյունից էականն այն է, որ սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրողների ավելի քան 70 տոկոսը՝ քվեարկության չգնալով, իսկ գնացած 234 հազարից ավելի քան 120-130 հազարը՝ քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այսինքն, մարդիկ հստակ ու պարզորոշ իրենց ասելիքն ասել են...

Դե, ընտրողն ասել է, մնում է անեն: Արժե՞ մանրամասնել, թե «անելիքը» որն է, կամ որը կարող է լինել մայրաքաղաքում 9 տոկոսանոց աջակցություն ունեցող իշխանության անելիքը: Այդ 9 տոկոսն էլ, ի դեպ, տվյալ իշխանությունն ստացել է զուտ իշխանական լծակների տիրապետելու արդյունքում, ավելի ճիշտ՝ հետևանքով: Լավ, համոզեցիք, 7 տոկոսը, մնացած 2 տոկոսը, համարենք, ունեն... Առավել ևս, որ ՔՊ-ն է ասում. «Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք»: Ճիշտ է, հետո ավելացնում են, թե «մեր նպատակը ձեզ ծառայելն է», բայց երևանցիները պարզ ասացին՝ ձեր «ծառայելը» պահեք ձեզ...

Նիկոլ Փաշինյանը չափից դուրս շատ է սիրում խոսել «ժողովրդի վստահություն», «ժողովրդի քվե», «պողպատե մանդատ» ունենալուց: Ու իր իսկ ծրագրային կետերին հակասող իր կործանարար քայլերն ու որոշումները շատ է սիրում քողածածկել նման արտահայտություններով: Սեպտեմբերի 17-ը եկավ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանի ասած «պողպատե մանդատից» թերևս միայն «ղ»-ն է մնացել, այն էլ՝ փոքրատառ: Ու այն եռագույն երիզներով «զարդարված» մուրճն էլ ճոճողի ձեռքին չէ այլևս: Հիմնականը. երևանցիները ասե՛լ են... Ու, գիտեք, քաղաքական առումով նույնիսկ կարևոր չէ, որ օրվա իշխանություններն անեն, որովհետև երբ ասելիքը հստակ է, անողը կգտնվի: Չնայած, խոսքից հետ կանգնելն էլ, մեղմ ասած, մի բան չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրենավանում որդին հոսանքի երկարացման լարով հարվածել է ծնողներին Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին
Ամենադիտված