Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել](/timthumb.php?src=disc/18-09-23/ad2a3d858503bb07949cd48e62eae6d7.jpg&w=780)
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ․ Յ․ի (ծնված 1984 թ.) ինքնասպանության փորձը։