Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Այս մասին  հայտարարություն է Արցախի ԱԳՆ-ն ՝ Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ:

«2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման:

Մարդասիրական բեռի այս առաքումը, որը կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար:

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին»:

Երկրաշարժ՝ Կասպից ծովումՉինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել Լուիս Մորենո Օկամպոյին՝ հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համարՌուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխանԱրարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա էՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI 6) ղեկավարը ժամանել է ԲաքուԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանՄոսկվան հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը. ՌԴ պաշտոնյաԻնչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amՌուսաստանը դիտարկում է դեպի ԱՄՆ ուրանի, տիտանի և նիկելի արտահանումը դադարեցնելու հարցըԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվելԲակից 85 տոննա ջուր է հեռացվել պոմպովԻրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերքՍիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ ՄանուկյանԴուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ու էս խելքով ուզում եք մետրո սարքել․ Կարեն Քոչարյանը՝ քաղաքային իշխանություններինՋրհեղեղի հետևանքով Հունաստանը կորցրել է շուրջ 30 ուղղաթիռԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի«Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ ՍտոլտենբերգՖրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ֆրանսիայի արտգործնախարար«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն««Մեշոկի» մեջ են ինձ երեխա տվել, ես ձեզ «մեշոկո՞վ» եմ տվել»․ զոհված զինվորի հայր (տեսանյութ) Մահացել է Սամվել ԽալաթյանըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է՝ Սուրբ եկեղեցու տոնն է Հայ ֆուտբոլիստների վարկանիշները` FC 25-ում Պետդեպը մանրամասներ է հայտնել Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցիցԳրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է եղել (տեսանյութ)Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված հարյուրից ավելի զինվորականիԵՏՄ-Իրան միջոցառումների շարք է սպասվումՌուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին Wildberries-ում զանգվածային խափանում էՄահացու վթար՝ Նովոսիբիրսկում․ 25-ամյա վարորդը մահացել էՆիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ է մեջբերում՝ մոլորեցնելով հանրությանը Քըլըչը Հայաստանի հարց է քննարկում՝ առանց Երևանի մասնակցության Տարել են եկեղեցուն կից շինություն, շղթայով կապել մահճակալից․ մանրամասներ գործարարի կնոջ առևանգման դեպքից Փաշինյանի սիրտը նոր շոու է ուզում Մոսկվայի զգուշացումը Նիկոլ ՓաշինյանինԵղանակը կցրտիՃապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արդյո՞ք հնարավոր է տիեզերական վերելակ կառուցել դեպի ԼուսինՄանրամասներ՝ վթարված գազելի ուղևորների վիճակից«Հալոպերիդոլ Սիմոնյանի համար». Հայաստանի իշխանությունները խելագարվել են, կանչեք սանիտարներին«Աշունը նրանցից կհարցնի». Հայաստանում ավարտվում են ընդդիմության արձակուրդները, շուտով հանրահավաքներ են
Ամենադիտված