Ձյուն է տեղացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ձյուն է տեղացել](/timthumb.php?src=disc/18-09-23/1c9ecbfce00f68cc700fcded9a24f93a.jpg&w=780)
Սեպտեմբերի 18-ի առավոտյան Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղատարափ անձրևներ են տեղացել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ ձյուն է տեղացել Զագաթալա շրջանի լեռնային հատվածում, ինչպես նաև Շահդաղում։
Ավելի վաղ, Զագաթալայի շրջանում տեղացել է 8-10 մմ տրամագծով կարկուտ։
Սելավներ են տեղի ունեցել Թալաչայ (Զագաթալայի շրջան) և Շիրինչայ (Շեքի շրջան) գետերի հուներում։
Ընդհանուր առմամբ, բոլոր շրջաններում՝ այդ թվում Բաքվում անբարենպաստ եղանակ է։