Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ դիտորդները արձանագրել են լավ կազմակերպված քվեարկություն Երևանի ավագանու ընտրություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որն ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում, քվեարկության գործընթացը բնութագրել է որպես «հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված», իսկ մասնակցության ցուցանիշը որակել է որպես «պատմականորեն ցածր»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։

«Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրությունների օր՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների», - նշված է պատվիրակության հայտարարությունում, որտեղ նաև արձանագրվել է, որ նույնականացման սարքերը և տեսախցիկներն աշխատել են անխափան՝ նվազեցնելով կեղծիքի հնարավորությունը։

9 հոգուց կազմված պատվիրակությունը՝ Կառլա Դեժոնգեի գլխավորությամբ, պատահականության սկզբունքով այցելել է 113 ընտրատեղամասեր Երևանի բոլոր  12 վարչական շրջաններում։

«Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այդ փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ վերապատրաստում, և մենք խորհուրդ ենք տալիս ապագայում դրանք պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի ստանդարտացնելու նպատակով», - գրել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը։

ԵՄ դիտորդները, սակայն, ցավով արձանագրել են ընտրողների շրջանում հետաքրքրվածության պակասը։

«Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին անվտանգության մտահոգությունների պատճառով, որ հասկանալիորեն արտահայտում էին բազմաթիվ ընտրողներ և մրցակիցներ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը», - նշված է հայտարարությունում։

Պատվիրակությունը նաև նշում է, որ ընտրարշավը «բևեռացված էր», և այն հիմնականում վարում էին քաղաքապետների թեկնածուները։ Պատվիրակությանը նաև տեղեկացրել են «վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ինչպես նաև ԶԼՄ-ներում կողմնակալության մասին, որոնք նախապատվությունը տվել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։

«Այդ առնչությամբ և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտություն կա, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված», - նշել են ԵԽ դիտորդները:

Որպես ընտրական գործընթացի կազմակերպման թերություններ՝ Կոնգրեսը նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերի հասանելիության խնդիրը, կուսակցությունների առաջատար թեկնածուների թվում կանանց պակասը՝ չնայած ցուցակներում պահանջվող 30 % քվոտայի պահպանմանը։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կրկնել է իր նախկին առաջարկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն անցկացնել նույն օրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Միջնորդություն կառաջարկեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ․ Միշել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ՔՊ-ականները փորձում են մարդկանց հիշողությունը ջնջելՀայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողՏաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են աշխատել սահմանային հարցերի շուրջ
Ամենադիտված