ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցապ նախարարին փոխարինող են գտել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կլծվի կառավարության փոփոխությունների գործին․ ըստ լուրերի՝ պատրաստվում է 5-6 նախարար փոխել։ Ցուցակում առաջիններից մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, բայց ինքն է Պապիկյանի «քավորությամբ» նշանակվել։

Պատճառը, ըստ այդ լուրերի, ոլորտում աղմկոտ բացահայտումներն են, եւ չնայած մեր աղբյուրներն ասում են, որ Մկրտչյանի ոտքի տակ քանդողներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, ով հույս ունի, որ ինքը կփոխարինի Մկրտչյանին, սակայն կառավարությունում խոսում են, որ Փաշինյանը հակված է այլ անձի` իր «լյուբիմչիկներից» մեկին` Գեւորգ Պապոյանին նշանակել: Պապոյանը, հիշեցնենք, ՔՊ-ի փոխնախագահներից է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular