Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտե՞ղ ու ե՞րբ են Ռուսաստանի ԱԳՆ-ում «դաշինք» տեսել Ադրբեջանի կողմից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Ինչպե՞ս է Ռուսաստանի կողքին Ուկրաինայի նոր դաշնակից աճել» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմտյան հովանու ներքո սրընթաց շարժվող Մոլդովայի, Ղազախստանի և Հայաստանի հետ կապված խնդիրների ֆոնին Ադրբեջանը, տարեցտարի ավելի ու ավելի ամուր ներծծվելով Էրդողանի անունը կրող «թուրքական աշխարհի» ձագարը, հատուկ տեղ է գրավում, և ինչքան գնում է, այնքան հարևանների կողմից ընկալվում է որպես թուրքական «վստահված անձ» տարածաշրջանում։ Թվում է, թե այդ ամենը՝ ոչինչ, ի վերջո, դա բացառապես հենց ադրբեջանցիների ինքնիշխան գործն է։ Բայց կա մեկ... «բայց»:

Ու թեև այն սկզբում փոքր էր, սակայն ժամանակի ընթացքում չափերով մեծացել է՝ դառնալով իսկական արտաքին քաղաքական խնդիր Ռուսաստանի համար։ Փաստն այն է, որ Ադրբեջանը դանդաղ, բայց հաստատապես շարժվում է դեպի մեր աշխարհաքաղաքական հակառակորդները։ Դա դեռ այնքան էլ տգեղ չի անում, ինչպես անում են, օրինակ՝ Մոլդովան կամ Հայաստանը, բայց արդեն բավական նկատելի է անտեսելու համար։ Մինչդեռ, Ռուսաստանի իշխանությունները, պարբերաբար թաքցնելով Բաքվի նույնիսկ այն բացահայտ գործողությունները, որոնք պահանջում էին կոշտ պատասխան, «բարիդրացիության», «գործընկերության» և նույնիսկ «դաշինքի» մանտրաների ներքո փակվել են: Ամենաթարմ օրինակներից է Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, որն իր «հիացմունքն է հայտնել ռուսական ագրեսիան հետ մղելու գործում ուկրաինական բանակի և ողջ Ուկրաինայի հաստատակամության և խիզախության համար»:

Բայց Ադրբեջանի դեսպանը չի սահմանափակվել միայն դրանով, այլ նաև հրապարակել է Ադրբեջանի ստանձնած քաղաքական պարտավորությունները Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և այլ օգնության վերաբերյալ։ Դուք որևէ բան լսե՞լ եք ռուսական բանակին և կամավորներին Ադրբեջանի օգնության մասին: Միգուցե Բաքվից Դոնբաս են ուղարկվել խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնություններով բեռնատարնե՞ր։ Ես չեմ լսել, բայց կարդում եմ ադրբեջանական մամուլը, և դրա տոնայնությունը գնալով ավելի է հիշեցնում ուկրաինական մամուլը, ուղղակի դեռ «Ռուսաստան» բառը փոքրատառով չեն գրում։ ՌԴ ԱԳՆ-ն բավական ինքնագոհ և դանդաղ է արձագանքել այդ ոչ բարեկամական դեմարշին՝ հայտնելով իր մտադրությունը խնդրանք ուղարկել Բաքու՝ հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն է ցուցաբերում Ադրբեջանը Ուկրաինային։ Ընդ որում, փաստաթղթի տոնայնությունը բավականին բարեհաճ և բարեկամական է եղել, չեն եղել «ուլտիմատիվ» և «պահանջներ» պարունակող խոսքեր: Թեև իրականում ինչո՞վ է դա տարբերվում Փաշինյանի կնոջ ցուցադրական այցից Կիև։

Ոչնչով: Ադրբեջանի դեսպանը ուղղակի կարիք չունի գնալ Կիև՝ հարգանքի տուրք մատուցելու Մայդանի սատանաներին, նա արդեն այնտեղ է։ Լավ, այդ սկանդալը կոծկվեց, իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ հետո ընտրություններ անցկացվեցին Ռուսաստանի նոր տարածքներում, և Ուկրաինայի «միջազգայնորեն ճանաչված սահմանները» սատարողների շարքում նույն Ադրբեջանն է։ Լավրովը այս անգամ նկատեց և նույնիսկ կտրուկ արձագանքեց։ Այնուամենայնիվ, այստեղ էլ կա մի նրբերանգ: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական դիվանագիտության հայտարարությունը անվանել է «անընդունելի» և «մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին չհամապատասխանող»։ «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է վերաբերվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,ասել է նա: Որտե՞ղ է Մարիա Վլադիմիրովնան «դաշինք» տեսել ուկրաինացիներին շողոքորթող Ադրբեջանի կողմից, սա լավ հարց է, բայց նա ավելի լավ գիտի։

Ուղղակի նշենք, որ Լավրովի գերատեսչության կողմից անցկացված զուգահեռները Ղարաբաղի և Ռուսաստանի նոր շրջանների միջև բավականին թույլ են փաստարկային առումով, եթե ոչ սխալ։ Սկսենք նրանից, որ, ի տարբերություն Ռուսաստանի, որը ճանաչել է նոր շրջանները և ներառել դրանք իր կազմում, պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել Ղարաբաղը, էլ չխոսենք Հայաստանի կազմում դրա ընդգրկման մասին։ Ըստ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, ԼՂՀ-ն Ադրբեջանի ինքնիշխան մաս է, ինչպես վերջերս հայտարարեց անգամ ինքը՝ Փաշինյանը։ Բնականաբար, նման պայմաններում, հարգելով Ադրբեջանի ամբողջականությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղրղզստանը, ո՛չ Ուզբեկստանը, ո՛չ էլ ԱՊՀ մյուս հարևանները չճանաչեցին Ղարաբաղի ընտրությունները։ Այստեղ կա հիմնարար տարբերություն Ռուսաստանի նոր շրջանների հետ կապված իրավիճակից։ Քաղաքական փորձագետներն արդեն ասում են, որ ռուս դիվանագետները չեն կարողանում հարաբերություններ կառուցել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ, Ռուսաստանը սրընթաց կորցնում է Անդրկովկասը:

«Այն փաստը, որ նույնիսկ Ռուսաստանի երկարաժամկետ գործընկերները կամ պայմանական դաշնակիցները, զգալով նրա որոշ թույլ կողմերը ներկա արտաքին քաղաքական իրավիճակում, ամեն նման առիթով բացահայտվում են, զարմանալի չէ։ Բայց պետք է ինչ-որ բան անել այս անատամության և անզորության դեմ», - նշել է «Кремлевский безбашенник» հեռուստաալիքը, որը կապված է քաղաքական ստրատեգ Իգոր Մինտուսովի հետ: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք: Դա արտահայտել է քաղաքական մեկնաբանության վիրտուոզ Սերգեյ Մարկովը, որին գործընկերները, ոչ առանց հիմքերի, կասկածում են թուրքերի և Բաքվի շահերի լոբբինգի մեջ։ Ահա թե ինչ է նա գրել. «Շատերը հարց տվեցին, թե դա ի՞նչ նշանավոր դիվանագիտական արվեստ է: Միանգամից երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ վիճե՞լ: Բայց դա, իհարկե, սրբապիղծ հարց է։ Իրականում Ռուսաստանի մեծությունը հենց բոլորի հետ կոնֆլիկտի մեջ լինելու ունակությունն է»։

Թվում է, որ մեծության նշան չէ երկրի ծայրամասերում հակադրությունները բազմապատկելը, քանի որ դա հնարավորություն է տալիս արտասահմանյան հակառակորդներին անմիջապես հրկիզել բազմաթիվ տեղական հրդեհներ, և դա Ռուսաստանի մերձսահմանային լուրջ և չավարտված պատերազմի պայմաններում բուն Ռուսաստանի տարածք սփռվելու սպառնալիք է առաջացնում։ Եվ, իհարկե, ինչ-որ բան պետք է անել «միութենական» Ադրբեջանի հետ։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Մեր խաղաղապահները, եթե ինչ-որ մեկը մոռացել է, դեռ Ղարաբաղում են։ Եվ, փաստորեն, նրանք երկու կրակի արանքում պատանդ են դարձել Ռուսաստանի նկատմամբ անբարյացկամ անդրկովկասյան երկրների կռվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»Հունվարի 27-ի հոսանքազրկման հասցեները Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
Ամենադիտված