Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության համար էին։ Ավելին՝ կարևոր ճանապարհները միշտ էլ դիտվել են որպես ազդեցության ընդլայնման գործիքներ։ Օրինակ՝ դեռևս Հին Ասորեստանում առանձնակի դերակատարություն էր տրվում առևտրային ճանապարհներին ու դրանց միջոցով ազդեցության տարածման հնարավորություններին։ Իսկ ներկայում, երբ աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, տեխնոլոգիապես զարգացած ու շարժվում է գլոբալիզացիայի ճանապարհով, ավելի է կարևորվում հաղորդակցության, առևտրային ուղիների ու ճանապարհների նշանակությունը։ Իսկ այն պետությունը, որը վերահսկում է այդ ճանապարհները, հսկայական աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություն է ստանում։ Այդ է պատճառը, որ 2013 թվականին Չինաստանը ձեռնարկեց այնպիսի խոշոր նախաձեռնություն, ինչպիսին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի միջոցով պետք է բացվի նոր մետաքսի ճանապարհը, որը Եվրոպան ու մյուս տարածաշրջանները կկապի Չինաստանի հետ։

Պեկինն, ահռելի միջոցներ ծախսելով աշխարհի տարբեր երկրներում ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացման վրա, այս նախագիծը դարձրել է նաև իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածելու լուրջ գործիք։ Չինական նախաձեռնության հաջողությունը գլոբալ մակարդակով նույնիսկ անհանգստություն է առաջ բերել Արևմուտքի մոտ։ Եվ դա է պատճառը, որ դրան ի հակադրություն՝ արևմտյան նախաձեռնությունների մասին նախագծեր են ներկայացվել։ Օրինակ՝ ԵՄ-ի կողմից նախաձեռնվեց «Համաշխարհային դարպաս» (Global Gateway) հիմնադրամը, որը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպես օպտիկամանրաթելային մալուխները, ճանապարհային և երկաթուղային նախագծերը և վերականգնվող էներգետիկան: Իսկ Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի կողմից ազդարարվեց «Կառուցի՛ր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության մեկնարկի մասին, որը կենտրոնանալու է 4 հիմնական ուղղությունների վրա՝ կլիմա, առողջապահություն և առողջապահական ապահովագրություն, թվային տեխնոլոգիա և գենդերային հավասարություն։ Բայց մինչ Արևմուտքից ուղղակի հայտարարվում է տարբեր ծրագրերի մեկնարկի ու դրանց իրականացման մտադրությունների իրականացման մասին, Չինաստանն արդեն ահռելի աշխատանք է կատարել՝ աշխարհի տարբեր երկրներում կառուցելով երկաթուղային գծեր, նավահանգիստներ, օդանավակայաններ և այլն։

Իսկ Հնդկաստանը, որի տարածաշրջանային ազդեցությունը ևս աճում է, նույնպես շահագրգռված է սեփական հաղորդակցության ուղիների ստեղծման հարցում, որը տեղավորվում է «Հյուսիսհարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ միջազգային ասպարեզում պայքար է ընթանում, թե կոնկրետ որ երկրների տարածքով են անցնելու տրանսպորտային միջանցքների ուղիները։ Օրինակ՝ Ռուսաստանը պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար ձգտում է Իրանի հետ հաղորդակցության արդյունավետ ուղիներ ստեղծել, ապա Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկաստան։ Դրա համար էլ փորձ է կատարվում արագ ավարտել ԱստարաՌեշտ երկաթուղու շինարարությունը։ Բայց Իրանը շահագրգռված չէ, որ այդ ճանապարհն անցնի Ադրբեջանով։ Դրա համար էլ երկաթուղու կառուցումը անընդհատ ձգձգվում է։ Մյուս կողմից էլ դրան դեմ է Արևմուտքը։ Իրանն ավելի շատ կողմնակից է Հայաստանի հետ հաղորդակցության պահպանմամբ ու ամրապնդմամբ, որն իրեն թույլ կտա Հայաստանի ու Վրաստանի տարածքով դուրս գալ դեպի սևծովյան տարածաշրջան։ Թեհրանի այս դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերի բախումով։

Իսկ Թուրքիան ոչ միայն փորձում է միանգամից օգտվել բոլոր միջանցքային ծրագրերից, այլև առաջ քաշել սեփական միջանցքի տարբերակը՝ «Միջին միջանցքը», որը պետք է համաթուրքական նշանակություն ունենա՝ կապելով Միջին Ասիայի թյուրքախոս երկրները Թուրքիայի հետ ու նույնիսկ ճանապարհ բացի պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Անկարան նույնիսկ փորձում է այս նախագիծը ներկայացնել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի ներքո։ Բայց այս նախաձեռնությունը ամբողջապես թուրքական չի լինի, եթե բոլոր ճանապարհային ուղիները չհայտնվեն Թուրքիայի վերահսկողության ներքո։ Իսկ դրան խանգարում է Հայաստանը։ Ուստի, Անկարան փորձում է ձեռնամուխ լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի արդյունքում այլևս որևէ խոչընդոտ չի լինի, որ Թուրքիան անմիջականորեն կապվի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի երկրների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել Իրանից դեպի հյուսիս անցնող ճանապարհները ու անհրաժեշտության դեպքում Իրանական Ադրբեջանում աջակցել անջատողական ձգտումներին։ Պատահական չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ռազմական ներխուժման միջոցով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու ճանապարհ հարթել թուրքական երազանքների իրականացման համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներումԻրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու և դոլարի շուկայում«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզումԱզգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ» Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ» Խաղաղ պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում. Փաշինյանը խաբել է. Մաս 227. «Ժողովուրդ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Մեկ քայլ է մնացել «Հրապարակ» ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ» Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է. «Ժողովուրդ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
Ամենադիտված