Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես հետևողականորեն չարչրկում Ալմա-Աթայի «տխրա»-հռչակագիրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձելով հակադարձել Ռուսաստանի ղեկավարության այն հայտարարություններին, որ հենց Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը կրկին անցավ իր սիրելի «զբաղմունքին»՝ պատասխանատվությունից «թռնելուն» կամ այն իր վրայից «գցելուն»: Փաշինյանի կանխատեսելի ու արդեն հինավուրց ձայնապնակի նման «խազ ընկած», նոր սերնդի համար՝ «վիրուսակիր» պատասխանն այն է, թե՝ ինքն ի՜նչ կարող էր անել, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այս ընթացքում, նկատենք, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները բազմիցս ոչ միայն հերքել են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած նման հայտարարությունները, այլև առանձին դեպքերում բավականին կոշտ հակադարձել են:

Այդ կոշտ հակադարձումների ամփոփ բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և մանիպուլ յացիա է անում (և դա՝ դեռ չափազանց մեղմ վերաձևակերպմամբ, իրականում գնահատականներն ավելի կոպիտ են եղել): Այս անգամ էլ բացառություն չէր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի կրկնած սուտը օրուկես շրջանառվում էր զանազան հեռուստաալիքներով ու կայքերում, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հրապարակավ հակադարձեցին՝ վերստին բացատրելով՝ ա)Փաշինյանն անհեթեթություն է ասում, բ) ինչու է նրա ասածն անհեթեթ, գ) ինչու է նա նման բաներ ասում: Առհասարակ, այդ չարչրկված ԱլամաԱթայի հռչակագիրը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսի կողմից Անկախ պետությունների համագործակցության ձևավորմանը: Հարկ է նկատել, որ ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրին նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամանակներում են «միացել» կամ այն ստորագրել:

Մի բան, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռացության» է մատնում: Երկրորդ, որ ամենից կարևորն է. Հայաստանը այդ հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով: Վերապահումների իմաստը, էությունը, «աղը» (ում ինչպես հարմար է) այն է, որ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը» չի՛ տարածվում ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների վրա, որոնք իրենց անկախությունը հռչակել են ԽՍՀՄ օրենքների համաձայն: Այդ վերապահումը ուղղակիորեն Արցախի մասին է, քանի որ 20-ականների սկզբին, այն էլ՝ կուսակցական մարմնի որոշմամբ, Ադրբեջանին «կցված» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հենց ԽՍՀՄ կազմում եղած ինքնավարություն էր, որը 1991թ. սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքների տառին ու ստորակետին առավել քան համապատասխան: Նիկոլ Փաշինյանը միանգամայն կանխամտածված կերպով այս մասին (վերապահումների) ընդհանրապես ծպտուն չի հանում:

Մինչդեռ, եթե մի փաստաթղթի մասին խոսում ես, այն վկայակոչում ես, ապա գոնե պիտի դա ամբողջական անել: Արժե այն էլ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում, եթե անգամ ընդունենք, որ այնտեղ անվերապահորեն «տարածքային ամբողջականության» մասին է միայն ասված (ինչն այդպես չի, արդեն նշեցինք), միևնույնն է, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին ոչ մի թիվ չկա: Փաշինյանը, որ այդպես հաճույքով, պատրաստակամորեն, անընդհատ Ալիևին բավարարող 86 600 քառակուսի կմ-ից է խոսում՝ դա կապակցելով իր սիրելի «տխրա»-հռչակագրի հետ, կարո՞ղ է այնտեղ այդ թիվը ցույց տալ, հանել-կոխել չուզողների աչքը: Կարո՞ղ է: Վերջապես, երրորդ՝ ամենից ցցուն ու ակնհայտ իրողությունը. եթե Արցախի խնդրում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ էր, ու Հայաստանն էլ, իբրև թե, դեռ 1991-ին «ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես դայլայլում է նրա քարոզչամեքենան, հապա էլ ի՞նչ էին մի 30 տարի բանակցում բոլոր այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահները: Էհ, միանգամից կասեին՝ բանակցելու բան էլ չկա, ճանաչել-պրծել եք, «ցրվեք տներով»:

Այսինքն, բոլորը այդքան, կներեք, անբանիմաց էին, և միայն վերջում եկավ քանքար Նիկոլ Փաշինյանն ու «բոլոր հարցերը» լուծե՞ց: Հասկանում ենք՝ էլի անհեթեթություն է, բայց փակագծերը մեկ անգամ ևս չբացել չի կարելի: Ավելի տեղին կլիներ հայտնի ասացվածքն այն մասին, թե ինչպես 100 գիտուն չկարողացան ջրհորից հանել 1 անգետի նետած քարը, այս դեպքում՝ քարացած աթարը: Ի դեպ, այնպես չէ, թե Ալամա-Աթայի «տխրա»-հռչակագրի մասին վերջին 30 տարվա մեջ ընդհանրապես ոչ մի խոսակցություն չի եղել: Եղել է ու, որքան հայտնի է, «խոսակցություն» բացողը Նիկոլ Փաշինյանն էր, ճիշտ է, այն ժամանակ ընդամենը լրագրող Նիկոլ Փաշինյանը: Հայտնվելով վարչապետի աթոռին՝ նա հետևողականորեն իրականացնում է ադրբեջանական ագիտպրոպի թեզերն արտացոլած իր երբեմնի հրապարակումներում նշած մոտեցումները: Կյանքի է կոչում, այսպես ասած: Ու դա արդեն ոչ թե «երկրի հակառակ կողմն» է, այլ ամենաուղիղ իմաստով՝ «թարսված (շուռ տված) երկիր»:

Փաշինյանի դեպքում, ցավոք, ամեն ինչ պարզ է: Ինչպես պարզ է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը նրան պետք է իր կողմից Արցախի ուրացումը արդարացնելու, «ջրից չոր դուրս» գալու, մի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դյուրահավատ-միամիտ կամ, ինչ-ինչ շահերից ելնելով, այդպիսին ձևացող լսարանի մոտ դա միգուցե նրան հաջողվի: Բայց միայն այդ «լսարանի» մոտ: «Պատասխանատվությունից խուսափել» կոչվող երևույթի թաքուն «հմայքն» այն է, որ պատասխանատվության պահը հաճախ վրա է հասնում հանկարծակի ու այն ժամանակ, երբ խուսափողին թվում է, թե՝ վերջ, արդեն խուսափել է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողՏաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են աշխատել սահմանային հարցերի շուրջՓոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքներըՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներըՂարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆԼավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետՍտեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Ամենադիտված