Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Ադրբեջան՝ Գիտելիքի ազգային օր, Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժիների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1826 —ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։

1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899— ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918— Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1921 —ԽՍՀՄ Սովնարկոմն ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։

1922 — ԽՍՀՄ Սովնարկոմն ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։

1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլյանը, որը եղել է այսպես կոչված, «Մանթհետենի նախագծի» մշակողներից մեկը։

1954— ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1961 –ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը։

1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003-Արմենթելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:

2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արաիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2008-Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին ըստ ոստիկանության գնահատման մասնակցել է 6-7 հազար մարդ: 

2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

2016- Աժ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:

2018-Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։

2021-Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:

2022- Սահմանադրական դատարանի անդամներ են ընտրվել Սեդա Սաֆարյանը և  Հովակիմ Հովակիմյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

533 —Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևելյան Հռոմիական կայսրության բանակը մտել է Կարթագեն։

668- սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254— ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Մարկո Պոլոն։

1514 —թուքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 –ծնվել է  ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1675 –ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։

1776 —անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 — Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 —Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 –ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ  Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 –ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1843 —ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։

1847 — ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890— ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը հանդիսացող Ագաթա Քրիստին։

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49  Mk1 մոդելի տանկ։

1928 —անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգն առաջին անգամ անջատել է պենիցիլլինը։

1930-կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - Նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացությունից։

1945-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

1959-սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցն ԱՄՆ։

1971— ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։

1997— սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 — ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։

Կ. Խաչիկյան

Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներՄեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ) «Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրսՋուր չի լինի որոշ հասցեներում Մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհԻ՞նչ է կատարվում սահմանին․ ՀՀ ՊՆԻնչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Պատմական բարձր․ տարադրամն՝ այսօր Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ․ «Հրապարակ» Հայտնի է դերասանի մահվան պատճառըՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ» Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ» Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ» Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ» ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ» Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ
Ամենադիտված