Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծրագրավորողների միջազգային օր  ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլյայի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913-վախճանվել է  հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք  Գոյումճյան)։
1922– թուրքական բանակի կողմից Սմիռնա քաղաքի զավթումից և հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Սմիռնայի (Զմյուռնիայի աղետ) 4 օր տևած  մեծ հրդեհը, որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն-թուրքական պատերազմի։ 
1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:
1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:
1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարտակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:
1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:
2004-Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:
2007-Ազգային ժողովը  գլխավոր դատախազ է ընտրել  գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: 
2011-«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է խորհրդարան։
2012-տեղի է ունեցել Երևան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը  հանդիսացել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:
2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։
2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:
2019-«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը 2015 թվականին ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:
2022- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմից եղել է 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող, վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 —վախճանվել է հռոմեկան իմպերատոր տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:
533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:
1087 – ծնվել է Հովհաննես Բ Կոմնենոս Բյուզանդիայի կայսր:
1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը: 
1601 – ծնվել է ֆլամանդցի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:
1736 - Ռուսաստանում հիմնվել է Չելյաբինսկ քաղաքը:
1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:
1624- վախճանվել է Քարթլիի թագուհի Կետեվանը:
1819– ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կին Կլարա Շումանը:
1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:
1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:
1902- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել է հանցագործության վայրում հայտնաբերված մեղադրյալի մատնահետքերը:
1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:
1922- Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ռեկորդային ամենաբարձր  ըստ Ցելսիուսի +57.7°  ջերմաստիճան:
1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլլինը:
1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:
1960 –ԱՄՆ-ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում է կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն):
1968- Ալբանյան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից: 
1977- Վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:
1985– թողարկվել է Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:
1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:
1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է 7-ը ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
2008 –Դելիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել են 30 մարդ և վիարվորվել մոտավորապես 100-ը:
2013 —Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:

Կ. Խաչիկյան

Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»
Ամենադիտված