Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք չեղարկել այս հակաֆուտբոլային որոշումը․ «Փյունիկ ՖԱ»-ն՝ ՀՖՖ-ին

ՍՊՈՐՏ

«Փյունիկ ՖԱ»-ն հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի հետ հարաբերությունների մասին․

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրեց Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։ Այդ կերպ նրանք զրկեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։ Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, մեր ակումբի ղեկավարությունը ստիպված էր որոշում ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ Այս քայլին ակումբը գնաց այն բանից հետո, երբ մեզանից անկախ հանգամանքների արդյունքում փաստացի ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ՝ կապված տոմսարկղերում վաճառքի կազմակերպման հետ, այդ իսկ պատճառով՝ ի շահ հայ ֆուտբոլասերի, ակումբը կայացրեց օպերատիվ որոշում։

Այս փաստական հանգամանքները երբեք գաղտնի տեղեկատվություն չեն եղել և լայնորեն քննարկվել են երկրպագուների շրջանում, բայց, այնուամենայնիվ, հերթական անգամ արժանացան ՀՖՖ ղեկավարների ոչ համարժեք արձագանքի՝ համաձայն մեր կարծիքի: Սա, ցավոք, ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ ՝ ի պատասխան ակումբի կողմից իրենց աշխատանքի մասին հնչեցված գնահատողական մի շարք դատողությունների, չնայած մեր երկրում խոսքի ազատության իրավունքի իրացումը ոչ մի ձևով չի չեղարկվել։ Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում:

ՀՖՖ-ի ղեկավարության վերջին որոշումն ընդդեմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և մեր երկրպագուների չի տեղավորվում ոչ մի քաղաքակիրթ նորմայի մեջ: Մենք պահանջում ենք չեղարկել սպորտային էթիկայի շրջանակներից դուրս եկող այս հակաֆուտբոլային որոշումը, որը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում ՀՖՖ-ի ղեկավարությանը կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների կատարման վրա, այդ թվում ՝ Հայաստանում արդար, անկողմնակալ առաջնություն կազմակերպելու և անցկացնելու վրա։

Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:

Կոչ ենք անում հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը գնահատական տալ ՀՖՖ-ի գործողություններին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խաղադաշտում ընդամենը 11 հոգի և մարզիչ չէ, այլ ավելի քան 1500 երեխա, նրանց ծնողները, աշխատակիցները և մեր երկրի անունը, որը մենք տարիներ շարունակ պատվով պահում ենք ամենաբարձր մակարդակում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մի մասն է, մեր վաստակաշատ ֆուտբոլիստների արժեքներն է, ժառանգությունն է մեր երեխաների ու գալիք սերունդների համար: Այս ամենին անդառնալի վնաս է հասցվում։

Մենք մնում ենք թիմ ամենաբարդ ժամանակներում և ապավինում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայկական ֆուտբոլի ճակատագրի հանդեպ»։

Կիրանցում՝ նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում, 2 անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև. «Հրապարակ»Հայտնի է դարձել Թրամփի և Հարիսի առաջին բանավեճի օրըՏեսչական մարմինը Երևանում և Արամավիրի մարզում դադարեցրել և կապարակնքել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններԱմերիկագետը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Թրամփը կարող է պարտվել ընտրություններումԲայրամովն Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերույթունները«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ դեմոկրատների, մետաստազն է․ ԹևանյանՆԳՆ-ն, Քննչական կոմիտեն շարունակում են գաղտնի պահել՝ արդյոք «Զարյա 3» է օգտագործվել հունիսի 12-ին, փոխարենը որոշումներ են սրբագրում ու պարզաբանումՀայաստանում առաջին անգամ անցկացվեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (ETES) Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել, վիրավորվել են սահմանապահներՏրանսպորտից ավելի շատ օգտվող մարդկանց համար գուցե ուղեվարձն ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ ավելի թանկ. ԱվինյանՀրվ. Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևանները. Զախարովան կրկնել է Մոսկվայում բանակցելու առաջարկըՀունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումըՄակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Արտակարգ իրավիճակ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումԻսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին Մանրամասներ՝ Լևոն Երջանյանի մահվան դեպքիցԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Կիրանցեցիները «прицел»-ի տակ ենՈվքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար ավելի մատչելի կլինի տոմսի գինը Ադրբեջանցի ժող.արտիստը կացնով հարձակվել է մարդկանց վրա Նեպալում կnրծանվել է մարդատար ինքնաթիռ․ կա 18 զnh, 4 փրկված (տեսանյութ)Գազազած շունը հարձակվել է 6-ամյա աղջնակի վրաԱյնուամենայնիվ, կատարվածը հրաշք է․ ինչպես փրկվեցին 4 տղաներըԻնչ եղանակ կլինիԵՄ-ն կորցրել է խաղաղության իր ներուժը, նույնիսկ խոսքերով․ Մարիա Զախարովա Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն Արագածոտնում հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Ա.-ի դինԸնդդիմության սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում Փաշինյանը նոր շոու է բեմադրում՝ հանրությանը շեղելու համար Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում Մահացել է Աննա Նշանյանը Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենքԲացառիկ կադրեր․ ինչպես է պայթում սպայի մեքենանԾանոթ ու միաժամանակ անհայտ … լող սպորտաձևՈղբերգական վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է«Բարդ հետքերով. ինչո՞ւ  է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող է տալիս բանակի համար» «Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին» Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս. պատմության այս օրը (24 հուլիս)Վրաստանը Հայաստանին հետախուզվող անձի է հանձնել Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում․ Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն հայտարարում է 6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ․ Տիգրան Աբրահամյան 11-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՌուբլին այսօր թանկացավՊատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը. «Հրապարակ» Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ» Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն․ «Հրապարակ» Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում.«Ժողովուրդ» Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու․ «Հրապարակ»
Ամենադիտված