Ոսկու գինը փոքր-ինչ իջնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Ոսկու գինը փոքր-ինչ իջնում է](/timthumb.php?src=disc/12-09-23/1db7950f8d5027630f5498e8c79223c1.jpg&w=780)
Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը մի փոքր իջնում է, շուկաներն սպասում են ԱՄՆ-ում գնաճի մասին տվյալների հրապարակմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,25 դոլարով կամ 0,17 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 943,9 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,02 տոկոսով՝ մեկ ունցիան 23,39 դոլար։