Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պիցցա

ՖՈՏՈ

Պիցցան իրոք հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։ Իտալական pizza բառը ծագում է, կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere հարթեցնել բայից։  Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան, կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով: Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլոմբոսյան Ամերիկայում հնդկացիներն օգտագործում էին կլոր տափակ լոշ, որին կոնկիստադորներն անվանել են տորտիլյա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակներն օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել, և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսներն ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցնել են խխունջներից պատրաստված ապուրով և այն այդպես կերել։ Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց ի վերջո իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինն իտալացիներն են հացն օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդն ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայումս պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղը չէ իտալական խոհանոցում։
 Нет описания.
Կ․ Խաչիկյան

 

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել, վիրավորվել են սահմանապահներՏրանսպորտից ավելի շատ օգտվող մարդկանց համար գուցե ուղեվարձն ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ ավելի թանկ. ԱվինյանՀրվ. Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևանները. Զախարովան կրկնել է Մոսկվայում բանակցելու առաջարկըՀունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումըՄակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Արտակարգ իրավիճակ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումԻսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին Մանրամասներ՝ Լևոն Երջանյանի մահվան դեպքիցԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Կիրանցեցիները «прицел»-ի տակ ենՈվքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար ավելի մատչելի կլինի տոմսի գինը Ադրբեջանցի ժող.արտիստը կացնով հարձակվել է մարդկանց վրա Նեպալում կnրծանվել է մարդատար ինքնաթիռ․ կա 18 զnh, 4 փրկված (տեսանյութ)Գազազած շունը հարձակվել է 6-ամյա աղջնակի վրաԱյնուամենայնիվ, կատարվածը հրաշք է․ ինչպես փրկվեցին 4 տղաներըԻնչ եղանակ կլինիԵՄ-ն կորցրել է խաղաղության իր ներուժը, նույնիսկ խոսքերով․ Մարիա Զախարովա Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն Արագածոտնում հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Ա.-ի դինԸնդդիմության սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում Փաշինյանը նոր շոու է բեմադրում՝ հանրությանը շեղելու համար Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում Մահացել է Աննա Նշանյանը Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենքԲացառիկ կադրեր․ ինչպես է պայթում սպայի մեքենանԾանոթ ու միաժամանակ անհայտ … լող սպորտաձևՈղբերգական վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է«Բարդ հետքերով. ինչո՞ւ  է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող է տալիս բանակի համար» «Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին» Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս. պատմության այս օրը (24 հուլիս)Վրաստանը Հայաստանին հետախուզվող անձի է հանձնել Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում․ Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն հայտարարում է 6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ․ Տիգրան Աբրահամյան 11-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՌուբլին այսօր թանկացավՊատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը. «Հրապարակ» Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ» Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն․ «Հրապարակ» Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում.«Ժողովուրդ» Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու․ «Հրապարակ» ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը. հերթական ճնշումը՝ «Բալասանյան» դաշինքի նկատմամբ. «Ժողովուրդ» Մրցույթի արդյունքները կանխորոշված են․ «Հրապարակ» ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ» 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններինՄադրիդի «Ռեալը» դարձել է պատմության մեջ առաջին ակումբը, որի եկամուտը մեկ մրցաշրջանում գերազանցել է 1 մլրդ եվրոն
Ամենադիտված