Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գայլուկ

ՖՈՏՈ

Գարեջուր արտադրողներն ունեն այնպիսի հսկայական գործիքակազմ, որին կնախանձեին նույնիսկ նկարիչները։ Հնարավոր է հսկայական համային գունապնակ ստանալ մեծ քանակությամբ ածիկային տեխնոլոգիաների և գայլուկի անգամ ավելի բազմաքանակ տեսակների շնորհիվ: Ինչպես համտեսողներն են ասում  գայլուկն է ստեղծում գարեջրի մարմինը, այսինքն նրա խտությունն ու համի հարստությունը։ Գայլուկը գարեջրի հոգին է: Իսկ իրականում այն գաղձազգիների ընտանիքի մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ։
Գարեջրագործների համար արժեք ունեն գայլուկի միայն կոները՝ իգական ծաղկաբույլերը: Գայլուկի բաղադրության բոլոր միացությունները կարելի է բաժանել չորս խմբի.
-Ալֆա թթուներ. Նրանք են տալիս դառը համը, որը լրացնում է ածիկի քաղցրությունը: Բացի այդ, նրանք ունեն հակաբակտերիալ հատկություններ: Սակայն ալֆա թթուներն իրենց առավելագույն ազդեցությունը տալու համար պետք է անցնեն իզոմերացման գործընթաց, որը տեղի է ունենում գայլուկի մարսման ժամանակ։
-Բետտա թթուներ. Նրանք պատասխանատու են յուրաքանչյուր գարեջրի սիրահարի համար ծանոթ համի համար: Բայց ջերմային մշակման ժամանակ դրանք ոչնչացվում են, և դա գարեջրագործների համար դժվարություններից մեկն է՝ պահպանել ալֆա և բետտա թթուները։
-Եթերային յուղեր. Նրանք պատասխանատու են յուրահատուկ համերի համար, որոնցով տարբերում են տարբեր գարեջրերը: Հենց նրանք են գարեջրին տալիս դեղաբույսերի, խեժի, ցիտրուսների կամ համեմունքների հոտ։ Եթերային յուղերը նույնպես քայքայվում են տաքացման ժամանակ։
-Տանիններ. Դրանց հիմնական գործառույթը սպիտակուցների նստեցումն է, ինչի արդյունքում գարեջուրը ժամանակի ընթացքում չի պղտորվում։
Բետտա թթուների և եթերայուղերի պահպանման խնդիրը լուծվում է գայլուկի մի քանի տեսակների օգտագործմամբ։ Գոյություն ունի գայլուկի տեսակների պայմանական դասակարգում: Կան դառը, անուշաբույր և ունիվերսալ տեսակներ: Առաջինները շատ են պարունակում ալֆա թթուներ: Անուշաբույր տեսակները, ինչպես ենթադրում է անունը, պարունակում են շատ բետտա թթուներ և եթերային յուղեր: Այդ տեսակները կարճ են խմորում, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են արդեն պատրաստի կախույթին։ Ունիվերսալ տեսակները, որոնք այսօր ամենատարածվածն են, ունեն բոլոր անհրաժեշտ նյութերի հավասարակշռված պարունակություն: Այդ տեսակի գայլուկը գարեջրի պատրաստման գործընթացում ավելացվում է երկու անգամ։
Բացի այդ, գայլուկները բաժանվում են ազնվածին և սելեկցիոն տեսակների: Ազնվածին տեսակները վայրի գայլուկի անմիջական ժառանգներն են։ Նրանք բնականաբար առաջացել են տարբեր տարածքներում և առավել հաճախ կոչվում են այն վայրերի անուններով, որտեղ աճել են, օրինակ, Hallertauer-ը աճել է Բավարիայի Հալերտաու շրջանում: Ամենահայտնի տեսակներից են Ժատեցկի, Տետնանգեր, Շպալտեր և այլ տեսակների գայլուկները։
Ազնվական գայլուկների հիման վրա մշակել են հսկայական քանակությամբ նոր տեսակներ, որոնցից մի քանիսն ունեն զարմանալի հատկություններ: Օրինակ՝ անգլիական Bramling Cross-ը ունի սև հաղարջի համ, գերմանական Opal-ը՝ պղպեղի և ցիտրուսային, իսկ ավստրալական Green Bullet-ը կիտրոնի-սոճու բույր:
Աշխարհում գարեջրի բազմաթիվ տեսակներ կան, գայլուկների տեսականու առկա բազմազանությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ դեռ ամեն հնարավոր տեսակի գարեջուրը չի որ համտեսվել է։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԼՂ ներկայիս հումանիտար ծանր իրավիճակը «Հարևանները փորձում են ձեզ կոտրել». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելՀանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից ԱրցախԵթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն
Ամենադիտված