Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սեքյուրիթի Դրիմ» եվ «Էլլիպս Ջիէյ» ընկերությունների տնօրենները նախնական համաձայնությամբ հափշատկել են 770.960.963 դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների եւ մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ եւ փաստաթղթեր կեղծելու եւ իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված եւ վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթեւեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավա¬խախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի եւ կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով:

Ավելին, նույն պայմանագրով սահմանվել է նաեւ, որ նշված համակարգերի սպասարկման նպատակով մատուցվելիք ծառայությունների համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը ստանալու է կատարված ծախսերի 100 տոկոս փոխհատուցում: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը նշված երթեւեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի տեխնիակական սպասարկման համար պայմանագիր է կնքել «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հետ:

Վարութային եւ քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների եւ մի շարք աշխատակիցների կողմից մշակվել է պետությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեխանիզմ, պարզվել են հանցավոր շղթայում մասնակցություն ունեցած անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաեւ՝ պետությանը պատճառված վնասի չափը: 

Մասնավորապես՝ Ա.Զ.-ն, հանդիսանալով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիր եւ 2017 թվականի փետրվարի 15-ից մինչեւ 2019 թվականի մարտ ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում հանդիսանալով նաեւ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, եւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան ընկերության հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար, օգտագործելով «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունում գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաեւ նշված երկու ընկերություններում` իր դիրքն ու հիմնադրին վերապահված լիազորությունները, 2017 թվականի փետրվարի 15-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց՝ նույն ընկերությունների համահիմնադիր Գ.Զ.-ի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Կ.-ի, այնուհետեւ՝ տնօրեն Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հաշվապահ Ա.Խ.-ի ու «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հաշվապահ Ս.Ս.-ի օժանդակությամբ, խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ կազմել են ծառայությունների մատուցման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական ակտեր, իրացրել՝ ներկայացրել են «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերություն, որտեղ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ  Ա.Խ.-ն, տարբեր ժամանակահատվածներում տնօրեններ Կ.Կ.-ն եւ Ա.Պ.-ն, տեղյակ լինելով դրանց կեղծ լինելու հանգամանքի մասին, նշված կատարողական ակտերն օգտագործել եւ դրանց հիման վրա կազմել են հանձման-ընդունման արձանագրություններ, որոնց հիման վրա էլ կազմվել են հարկային հաշիվներ եւ դրանք իրենց ամբողջության մեջ ներկայացվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ֆինանսական բաժանմունք` խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումար:

Պետությանը պատճառված վնասի` ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռեւս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:

Վեց մեղադրյալներից երեքի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիառվել գրավը, երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել ԱրցախՀայտնի են քաղաքապետի ընտրությունների վերահաշվարկի արդյունքները Հայաստանյան ընդդիմությունը գնում է կրկին չարչրկված և ձախողված ճանապարհովՀաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով Երևանի բնակչուհի է ձերբակալվել
Ամենադիտված