Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թանաքաման

ՖՈՏՈ

Մինչև թղթի հայտնվելը  հին մարդիկ գրելու համար օգտագործել են տարբեր նյութեր, որոնցով հնարավոր է եղել գրառում կատարել՝  պապիրուս, կավ, քար, արմավենու տերևներ, մետաքս, մագաղաթ և այլն: Գրելու համար օգտագործվել են տարբեր  պարագաներ՝ փետուրներ, մետաղական գործիքներ, ոսկորներ, փայտե ձողիկներ և այլն: Իսկ ահա որպես ներկ  երկար ժամանակ օգտագործվել են բույսերից, միջատներից, կարմիր կավից և, իհարկե, թանաքից ստացված գունավոր լուծույթները:

Յուրաքանչյուր նման հին մեթոդ իր դարաշրջանի մի տեսակ հուշարձան է և ունի կատարելագործման և օգտագործման իր եզակի պատմությունը: Ամենահին թանաքի բաղադրատոմսերը մինչ օրս չեն պահպանվել, բայց հայտնի է, որ եգիպտական դպիրները մագաղաթի վրա տեքստեր գրելու համար օգտագործել են յուղի և մրի խառնուրդ: Առաջին թանաքի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հատուկ անոթներ՝ թանաքամաններ,  այն պահելու համար: Ամենահին թանաքամանը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն հռոմեական Հերկուլանիում քաղաքում, այն ծածկված է եղել մոխրի շերտով: Այդ հնության իրը կավե աման է, որի ներքևում մուգ նստվածք է եղել, որը հետազոտությունից հետո պարզվել է, որ չորացած թանաքն է:

Հին ժամանակներում թանաքամանները պատրաստվել են մետաղից, եղջյուրից կամ կաշվից, ինչպես նաև կավից:  Թանաքամանը եղել է չինական կալիագրաֆների  ավանդական «չորս կաբինետային գանձերից» մեկը: Մյուս երեք «գանձերը» վրձինը, թանաքը և թուղթն են:

Ավելի քան 1500 տարի առաջ Գուանգդոն նահանգի Դուանսի քաղաքում գտնվող Դուան գետի քարերից թանաքամաններ են պատրաստել: Նման թանաքամաններն այդպես էլ կոչվել են  «դուան»: Ավելի ծանոթ հին ապակյա թանաքներն առաջին անգամ արտադրվել են բրիտանացիների կողմից: Դրանք ստեղծել են անգլիացի ապակեգործները 17-րդ դարում: Նրանք կարողացել են ստեղծել նաև այսպես կոչված անվտանգ թանաքամաններ: Նման թանաքամանի պարանոցն ունենում է կոնուսաձև հատուկ ձագար, որը թույլ չի տալիս թանաքի թափվելն անգամ թանաքամանը շրջելիս: Այդ ժամանակներում առօրյա կյանքում հայտնվեցել են նաև հատուկ ճանապարհորդական թանաքամաններ, որոնք ներկայացրել են իրենցից նեղ պարանոցներով փոքրիկ շշեր, որոնք հնարավոր է եղել պահել գրպանում:

Միջնադարում տարածված են եղել նաև կախովի թանաքամանները: Նրանց վրա եղել է երկու ականջիկ, որին ամրացվել է  շղթա կամ լար, և որը հարմար է եղել կրել ուսին գցած: Կախված երկրից և դարաշրջանից, թանաքամանները տարբեր չափերի են եղել  և տարբեր նյութերից են պատրաստվել՝  ճենապակյա, մետաղյա, քարե կամ պոլիմերներային: Հարուստ տների համար արհեստավորները ստեղծել են թանկարժեք մետաղական նմուշներ, որոնք առատորեն զարդարվել են թանկարժեք քարերով, ներկով և էմալով: Նման թանաքամանները  հաճախ որպես նվերներ տրվել են պատվավոր անձանց՝ հատկապես պաշտոնյաներին: Ֆաբերժեի և դե Մալիի ստեղծած թանաքամանները ներկայումս  համարվում են իսկական արվեստի գործեր և դարձել են արժեքավոր հնաոճ իրեր թանգարանների համար: Թանաքամանը դարեր շարունակ ծառայել է որպես գրելու հավաքածուի հիմնական մաս և ծառայել է մարդկանց  մինչև չեն հայտնվել թանաքով լցված մխոցային ու գնդիկավոր գրիչները:


Нет описания. 

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել ԱրցախՀայտնի են քաղաքապետի ընտրությունների վերահաշվարկի արդյունքները Հայաստանյան ընդդիմությունը գնում է կրկին չարչրկված և ձախողված ճանապարհովՀաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով Երևանի բնակչուհի է ձերբակալվել
Ամենադիտված