ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի ասոցիացիայի պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը»,- ասել է նա։

Ինչպես նշել է Զայնետդինովը, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր։

«Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցները»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular