Ադրբեջանը հրավիրվել է «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ադրբեջանը հրավիրվել է «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով հանդիպմանը](/timthumb.php?src=disc/05-06-23/7e248d31a4ea39ad8198614ef6adc15b.jpg&w=780)
Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին՝ «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով։
Այս մասին Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։
Նա նշել է, որ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբում բրիֆինգ կանցկացնի դաշնակից երկրների և հրավիրված անձանց համար էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։
Հաղորդվում է, որ Էսմիրա Ջաֆարովան երկկողմ հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի կլիմայի և էներգետիկ անվտանգության վարչության ղեկավար Մայքլ Ռուլի և Լիտվայի ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի ղեկավարության հետ։