ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր Է հարգել ու ճանաչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ ոք չի պահանջում, որ Հայաստանի իշխանությունը բանակցի Արցախի փոխարեն, ոչ ոք չի ասում, որ Հայաստանը մանդատ ունի Արցախի անունից բանակցելու և նրա փոխարեն կարգավիճակ հստակեցնելու համար:
Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է հարգել ու ճանաչել, Արցախի իր հայրենակիցների անվտանգությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է երաշխավորել ու պաշտպանել` հասանելի ու անհասանելի բոլոր միջոցներով:
ՍՈւՏ Է, թե Հայաստանն ուժ չունի իր հայրենակիցներին ցեղասպանությունից պաշտպանելու համար. մենք շատ ավելի ծանր վիճակում ենք դա արել ու վերջում հաղթել, քանի որ կամք, համոզմունք ու վճռական որոշում ենք ունեցել դա անել:
Այդ որոշման ու համոզմունքի արդյունքում ձեռք ենք բերել հզոր դաշնակիցներ, հարգանք ու վստահություն ինչպես ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Սա է պահանջում Հայաստանի ազգային ու պետական շահը, սա է պահանջում ազգային գիտակցությունը, արժանապատվությունը ու պետական մտածողությունը:
Ոչ մի պարագայում ՉԻ ԿԱՐԵԼԻ հրաժարվել ու ձեռքերը լվանալ քո պաշտպանության ու աջակցության սուր կարիքը զգացող հայրենակիցներից. սա ամոթ է, խայտառակություն է. դա չի հասկացվում ու չի հարգվում աշխարհի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular