ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոճակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոճակը հագուստը կոճկելու համար նախատեսված մետաղից, սադափից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված մեծ մասամբ գնդաձև իր է։ Ամենահասարակ կոճակն իրենից ներկայացնում է սկավառակ երկու անցքերով՝ կարելու միջոցով հագուստին ամրացնելու համար։

Կոճակների պատմությունը սկսվել է հին դարաշրջանից: Դրանց սմենահին նմուշները հայտնաբերվել են Ինդոս գետի հովտում պեղումների ժամանակ, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են դեռ հնդկական քաղաքակրթությունում (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ): Բացի այդ, հնագետները հաստատում են նաև, որ կոճակները օգտագործել են հին հույները, սկյութները և հին հռոմեացիները: Գտնվել են գտածոներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք եղել են գոտիների վրա, որոնցով մարտիկները ամրացրել են իրենց զրահը: Այդ ժամանակների կոճակները տարբերվել են իրենց տարբեր ձևերով՝ եղել են կլորից մինչև նետաձև: Նյութերը որոնցից պատրաստվել են կոճակները եղել են բազմազան՝ մետաղ, ապակի, փայտ, սաթ, մարգարիտ, ճենապակի և այլն։ Հին ժամանակներից կոճակներն ունեցել են ոչ միայն պրակտիկ, այլ նաև դեկորատիվ նշանակություն, ինչպես նաև կապված են եղել սնահավատության հետ։

Այնուամենայնիվ պետք է նշել, որ  հնագույն ժամանակներում կոճակները այնքան լայնորեն չեն օգտագործվել, և փոխարենը մեծ տարածում են գտել միջնադարում: Բանն այն է, որ հենց միջնադարում է մոդայիկ դարձել այնպիսի քիփ հագուստը, որը  համապատասխան է եղել այն կրողի կազմվածքին: Ասենք որ սկզբից նման հագուստը կարելիս են եղել  անմիջապես մարդու վրա, իսկ հետո հագուստը հանելու համար կարերը քանդել են: Ժամանակի ընթացքում այդ գործընթացը արագացնելու համար անգամ հորինվել է կար, որը քանդվելիս է եղել, եթե թելը մի ծայրից քաշվի: Այնուամենայնիվ, դա հարմարավետ չի եղել: Արդյունքում, խնդիրը լուծվել է կոճակների շնորհիվ: Ճիշտ է, միայն շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ նման  հագուստ, քանի որ կոճակները այն ժամանակ պատրաստվել են թանկարժեք մետաղներից՝ ոսկուց կամ արծաթից: Համապատասխանաբար մարդը ինչքան շատ կոճակ ուներ իր հագուստի վրա, այնքան բարձր էր նրա կարգավիճակը:

Հայտնի է, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս 1-ինը այնպիսի մի հագուստի տեր էր, որի վրա կարված էր ավելի քան տասնհինգ հազար կոճակ: Ժամանակի ընթացքում բնակչության մնացած մասը նույնպես հնարավորություն է ստացել օգտագործել կոճակները իր հագուստի մեջ, քանի որ դրանք սկսել են պատրաստվել ավելի էժան նյութերից:  Հետաքրքիր է այն, որ կոճակները անգամ դարձել են տարբերանշաններ:Օրինակ դրանց վրա եղել են շտամպավորված որոշակի պատկերներ, որոնք հաստատել են այն կրողի պատկանելիությունը որոշակի գերատեսչության աշխատակազմին: 

Կոճակների յուրահատուկ օգտագործման ձև է մտցրել Ռուսաստանում Պետրոս Մեծը, որը հրամանագիր է հրապարակել, ըստ որի  կոճակները պետք է կարվեն  զինվորական համազգեստի թևերի վրա, որպեսզի զինվորները բերանը կամ քիթը չսրբեն համազգեստի թևերով: Դա հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել այն թանկարժեք կտորը, որից այն ժամանակ կարվում էին տարազները, բացի այդ զինվորը ունենում էր կոկիկ և մաքուր համազգեստ:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular