Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը անցել է անվերադարձելիության կետը. Ռուսաստանն ու Իրանն այլևս չեն կարող օգնել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inforuss.info-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնումը ի տարբերություն բուն Հայաստանի և Արցախի հայերի նորություն չէ ռուսների համար։ Փաշինյանն ունի արևմտյան ապրելակերպի կողմնակից բազմաթիվ օգնականներ, որոնք անձնական շահի դիմաց սրտանց աջակցում են նրան։ Եվ նրանք կարթնանան միայն այն ժամանակ, երբ վառածի հոտ գա: Փաշինյանը կմեկնի Արևմուտք, քանի որ փող է աշխատել, բայց նրա «օգնականները» նման կապիտալ ձեռք չեն բերել։

Հիմա Հայաստանում իրադարձությունների հետագա զարգացման մասին։ Մեր տեսանկյունից այդ երկիրն արդեն անցել է անվերադարձելիության կետը։ Պառակտված ժողովուրդ, շուրջ 30 տարի Հայաստանում գործող տասնյակ ՀԿ-ներ, պաշտոններից հեռացված անվտանգության աշխատակիցներ և ամբողջությամբ վարկաբեկված ընդդիմություն։ Այսինքն Փաշինյանի ու նրա կուրատորների դեմ պայքարող չկա։ Ընդհանրապես չկա:

Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև։ Սրանք ուժեղ հարևաններ են, ովքեր Հայաստանի տարածքի հետ կապված իրենց ծրագրերն ունեն։ Արևմտյան բլոկի համար Հայաստանը տարածաշրջանն ապակայունացնելու, Իրանի և Թուրքիայի միջև հակամարտություն ստեղծելու, ինչպես նաև Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնելու միջոց է։ Թուրքիայի և Ադրբեջանի համար այն Ռուսաստանը շրջանցող պոտենցիալ տարանցիկ միջանցք է, իսկ Իրանի համար անվտանգության բարձիկ Ադրբեջանի կամ թյուրքական աշխարհի ընդլայնման դեմ։ Մի բան է պարզ, որ Հայաստանում ապրող հասարակ մարդկանց համար գրեթե ցանկացած սցենար լավ բան չի խոստանում։

Հայերի թիվը այսօրվա Հայաստանի տարածքում գնալով պակասելու է։ Նրանք իրենց սփյուռքի օգնությամբ մեկնելու են ԱՄՆ, Ռուսաստան և Կանադա։

«15-20 տարի հետո հայերն արդեն փոքրամասնություն են լինելու։ Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումն անխուսափելի գործընթաց է։ Սխալ է հավատալ, որ Հայաստանը կկրկնի Աջարիայի ճակատագիրը, որն այսօր ամբողջությամբ թուրքերի ձեռքին է։ Փաստն այն է, որ թուրքերը լավ են վերաբերվում աջարներին, բայց հայերի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է լինելու։ Այսպիսով, հայ բնակչությունը ստիպված կլինի հեռանալ։ Պետք չէ հավատալ այն հեքիաթներին, որ թուրքերը փոխվել են, Թուրքիայի հետ մերձեցումը Հայաստանի համար կլինի վերջը» - ասել է քաղաքագետ Ս.Ա. Բաղդասարովը:

Սա ամենահավանական սցենարն է։ Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար։ Այստեղ կան տարբերակներ, օրինակ՝ դաշինքը Ռուսաստանի և Իրանի հետ որպես Թուրքիային հակակշիռ։ Ավելի շուտ հնարավոր էր: Մինչև վերջերս Մոսկվան և Թեհրանը պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը, սակայն Փաշինյանի գործողությունները վերջնականապես խաչ քաշեցին այդ մտադրությունների վրա։ Ինչո՞ւմն է խնդիրը. եթե դա ոչ ոքի պետք չէ Հայաստանում, ապա ինչո՞ւ պետք է պետք լինի ուրիշներին։ Այդպես չի լինում։

Եվ ամբողջ հարցն այն է, որ բուն Հայաստանում չկան նույնիսկ գոնե մոտավորապես համեմատաբար ուժեղ և պրագմատիկ պոտենցիալ կառավարիչներ, որոնք պատրաստ կլինեն իրական պայքար ծավալել հանուն իրենց երկրի շահերի։ Նրանք կա՛մ հեռացել են, կա՛մ ապրում են այնպիսի առատության մեջ, որ նրանց մտքով չի անցնում լիարժեք պայքար սկսել իշխանության համար։ Դա է խնդիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ ենԿանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է․ Կանադայի ԱԳ նախարարՊահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ ՄխիթարյանՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀայաստանՎտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը․ Գարեգին ԵրկրորդԺամը 22:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 78 354 անձՂազախստանը չի վախենում Ռուսաստանի կողմից տարածքային պահանջներից. Տոկաև «Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործումԼՂ հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Շոն Օ'ՖերգհեյլինՍեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակՄԻՊ-ը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ հարցերԱրցախից բռնի տեղահանված 74400 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել հարգել մարդասիրական իրավունքը ՂարաբաղումԺամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել ՀՀ. Նազելի ԲաղդասարյանՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը օգոստոսի 1-ից կընդունի քաղաքացիներինՓաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Անդրանիկ ԹևանյանԱրցախի հարցում ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԱրցախի բռնի տեղահանված բուժաշխատողները զբաղվածության հարցով կարող են դիմել Առողջապահության ինստիտուտԱզգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ռուբեն Վարդանյանի, նաև հայ այլ գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստըՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին ազատ արձակելու պահանջով․ ՕհանյանԻշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, Լևոն Տեր-ՊետրոսյանՄԱԿ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըՇատ արցախցիներ չեն նախընտրում պետության առաջարկած կեցության վայրերը. Դա խնդիրներ է ստեղծում. ՍանոսյանՔաղաքագետ. Արևմտյան «դեսանտային ուժերը» պետք է փրկեն Փաշինյանին հայերիցՀռոմի ստատուտի վավերացումը հղի է անկախատեսելի հետևանքներով. ՀՀԿՈ՞ր թվից է Ղարաբաղը պատկանում Հայաստանին«Կարթագենը պետք է ոչնչանա. մի թե՞ նոր հարված է նախապատրաստվում Իրանի դեմ»Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբինՆրանք սակարկելու են հայ միլիարդատիրոջ, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համարՑեղասպանական վակխանալիայի հերթական արարը18-ամյա քաղաքացին Կիևյան կամրջից նետել է իրեն՝ հայտնվելով ռեստորանի տարածքում․ մանրամասներ Հայաստանը հերթական հակառուսական քայլն է անումԱրցախից Հայաստան է տեղափոխվել 70 500 քաղաքացի Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողության վատթարացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Ազգային կոմիտեն հանրահավաքի է հրավիրում․ հայտնի է օրը Իվանյանի օդանավակայանի տարածքում 100-ից ավելի հայրենակիցներ օրեր է սպասում են, որ իրենց հետևից կգան Ադրբեջանում բոլոր հայ գերիների, ձերբակալվածների ՀՀ վերադարձը պետք է լինի օրակարգային հարցերից մեկը Թուրքական մեղմացումն ուշադրություն շեղելու հնարք էԵրևանի քաղաքապետի ընտրությունները կարող են փորձաքար դառնալ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար Ես ազատ և անվտանգ եմ․ Արտակ Բեգլարյան Երկու եղբայներս են, պայթյունի օրը նրանց տեսել են բենզակայանում․ արցախցի Պուտինը կայցելի՞ Հայաստան «Ծայրահեղ թշնամական որոշում է»․ Պեսկովը պատասխանել է Հայաստանին Կարեն Ջավալյանը (Քյոխը) Գորիսում է․ լուսանկար Ջուր չի լինի․ հասցեներ Մենք ձեռք ենք բերել որոշակի տվյալներ Արցախում տեղի ունեցած խոշտանգումների մասին, հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ2024 թ. պետական բյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է․ armlur.am Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական օգնություն կուղարկի ԼՂ բռնի տեղահանվածներին
Ամենադիտված