ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիր»-ը մանրամասներ է պահանջել ռազմագերիների հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություններ ստանալու համար։ Թանդիլյանը հիշեցնում է, որ մայիսի 14-ին Հայաստնի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։

Այդ հայտարարությունից հետո անցել է 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։ «Արդյունքում ստացվում է, որ մենք առաջընթաց ենք ունենում միայն հայտարարությունների քանակի աճի հետ կապված»,- փաստում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը՝ հատկապես մտահոգիչ համարելով այն, որ արդեն հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը գերիների հարցի անդրադարձն ուներ ընթհանրական բնույթ։ Այն ըստ էությամբ կոչ էր առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներն, կամ դրանց բացակայությանը։ «Ակնկալում եմ, որ իշխանությունները և միջազգային գործընկերները հետևողական կլինեն Շառլ Միշելի հայտարությունն արագ կյանքի կոչելու հարցում», -նշում է Մանե Թանդիլյանը։

Այն, որ գերիների հարցը բավականին լուրջ խնդիր է դարձել Փաշինյանի համար, նույնիսկ գործող իշխանությունները չեն թաքցնում, սակայն փոխանակ բոլոր ջանքերը գործադրեն հայ ռազմագերիներին Հայաստան բերելու հարցում, որոնք ըստ գործող իշխանույթուների պաշտոնական տվյալների 33-ն են, մինչդեռ ըստ իրավապաշտպանների նրանց թիվն անցնում է 100-ը, այլ փորձում են ամեն ջանք գործադրել այդ գերիների մասին հիշատակուիմները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար։ 

Դեռևս 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունեից առաջ, Փաշինյանը հայտարարում էր, թե գերիները մեկ-երկու ամիս էլ կսպասեն,անցել է արդեն 1,5 տարուց ավելի, սակայն որևէ գերու ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա, իսկ գործող իշխանություններին այդ մարդկանց ճակատագիրը բնավ էլ չի հետաքրքրում։ Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ փաշինյանական վարչախումբը թքած ունի մարդու իրավունքների Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվող գերիների վրա, փոխարենը նրա ամբողջ ուշքն ու միտքը միայն մեկ բան է ՝ հնարավորինս երկարաձգել իրենց տխրահռչակ և անփառունակ իշխանավարումը՝ յուրաքանչյուր օր նորանոր վնասներ հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։

Արման Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular