ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգորոդի շրջան մտած զինյալները արևմտյան տեխնիկա են օգտագործել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Զինյալները, որոնք անցյալ շաբաթ Ուկրաինայից Ռուսաստանի Բելգորոդի շրջան սահմանային ներխուժում էին կատարել առնվազն չորս տակտիկական մեքենա են օգտագործել, որոնք Ուկրաինային էին տրամադրել ԱՄՆ-ն և Լեհաստանը,  The Washinton Post-ին տեղեկացրել են ամերիկյան պաշտոնական աղբյուրները։

Ըստ աղբյուրների, զինյալների կողմից Ռուսաստան մտցված երեք մեքենան՝ ականներից և դարաններից պաշտպանությամբ, որոնք հայտնի են MRAP անվանումով,  տրամադրել էր Միացյալ Նահանգները, իսկ չորրորդը՝ Լեհաստանը։

«Ամերիկյան և արևմտյան պաշտոնական անձինք պնդում են, որ Ուկրաինան մանրազնին հետևի երկիր մտնող միլիարդավոր դոլարներ արժեցող զենքը։ Կիևի կողմնակիցները նաև զգալիորեն արգելել են ուկրաինական ուժերին Ռուսաստանի վրա հարձակման ժամանակ արևմտյան զենքի և սարքավորման օգտագործումը։ Սակայն վերջերս կատարված ներխուժումը ընդգծում է, որ նյութական միջոցները կարող են ձեռքից ձեռք անցնել անկանխատեսելի կերպով՝ հսկողության խնդիրներ առաջացնելով, որոնք, ըստ երևույթին, Վաշինգտոնում և Կիևում քչերը կարող են ընդունել։  The Post-ի ուսումնասիրած լուսանկարների համաձայն, առնվազան երկու MRAP գործողությունից հետո գրավվել են ռուսաստանյան զորքերի կողմից»,- գրում է ԶԼՄ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular