Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։

Մայր Աթոռից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձևավորման նախընթաց պատմությունը, նպատակը և ձևաչափը, մասնավորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։

Այնուհետև համակարգող Սրբազանը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։

Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ հանձնախմբին և քննարկման մասնակիցներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է  «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։ «Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական  խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», — ասաց Վեհափառ Հայրապետը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը նաև ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի և լուսավոր գալիքի կերտման:

Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» զեկույցով հանդես եկավ արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ական թվականներին՝ նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ ավելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», — նշեց պրն. Մելքոնյանը՝ կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների:

«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ և հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում պրն. Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը, ընդգծեց, որ պետք է  ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում»,-նշեց պրն. Քոչարյանը:

Զեկույցների ավարտից հետո ծավալվեցին քննարկումներ, եղան ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։

Առկա մարտահրավերների հաղթահարման և հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական»։

Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное