ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում թույլատրվել է ՌԴ-ի, Իրանի եւ Աֆղանստանի հետ նավթի եւ գազի բարտերային առեւտուրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պակիստանում հատուկ հրաման է արձակվել, որով թույլատրվում է  Աֆղանստանի, Իրանի եւ Ռուսաստանի հետ որոշակի ապրանքների՝ ներառյալ նավթի եւ գազի, բարտերային վաճառքը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով առեւտրի նախարարությանը։

Պակիստանի կառավարությունը, հազիվ մեկ ամսվա արժութային պաշարներ ունենալով, հուսահատ փորձեր է անում հաղթահարել վճարային հաշվեկշռի ճգնաժամը եւ վերահսկողության տակ վերցնել գնաճն այն բանից հետո, երբ անցած ամիս այն հասավ ռեկորդային՝ մոտ 38 տոկոսի։

Կառավարության որոշման մեջ, որն ստացել է «Ձեռնարկությունների միջեւ 2023թ. բարտերային առեւտրի մեխանիզմ (B2B)» անվանումը եւ թվագրված է հունիսի 1-ով, թվարկվել են այն ապրանքները, որոնք կարող են փոխանակվել։ Պետական եւ մասնավոր ձեռնարկությունները պետք է հավանություն տան առեւտրային մեխանիզմին մասնակցությանը։

Պակիստանի կողմից ապրիլին զեղչով ռուսական նավթի առաջին գնումից հետո նավթի նախարար Մուսադիկ Մալիքը Reuters գործակալությանն ասել էր, որ Պակիստանը կգնի միայն հում նավթ, այլ ոչ թե վերամշակման ապրանքներ գործարքի շրջանակում։

Մալիքն ասել է, որ գնումները կարող են ավելանալ՝ օրական 100 000 բարել, եթե առաջին գործարքը հարթ անցնի։

Kpler վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն՝ անցած տարի Պակիստանը Ռուսաստանից ներմուծել է օրական 154 000 բարել հում նավթ, ինչը գրեթե չի փոխվել 2021թ. համեմատ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular