ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծես թե, ՀՀ-ն ու Ադրբեջանը դեմ չեն՝ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե փորձեմ կոնկրետացնել` ինչ եմ խոսել, որոնք են եղել թեմաները. առաջինը` Պրահայում պայմանավորվեցինք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի վրա. այն ստորագրվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Դա այն մասին էր, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը գոյություն ունեցող սահմանների շրջանակներում»: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելում մենք մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, Հայաստանն` Ադրբեջանի 86 600 քկմ-ը: Մեր ըմբռնումն այն էր, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, որը պետք է գործի միջազգային ներգրավվածությամբ, որ օրակարգը մոռացության չմատնվի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Քիշնևում կայացած հանդիպումից նախնական մի դետալ կա, որը կարևոր է, իսկ ինչու` նախնական, որովհետև, նրա խոսքով, պետք է ստուգել նաև Ադրբեջանի արձագանքը:

«Եվս մի քայլ այն էր, որ, կարծես թե, կողմերն ընդգծեցին` դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թ. քարտեզները, սա նշանակում է` ևս մի քայլ` վերահաստատելու 29 800 քկմ և 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը, բայց արդեն` մոտավոր, ոչ թե ճշգրիտ պատկերացում` որպես հիմք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ 9․800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը:

«Մտնում են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի այն տարածքները, որոնք 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պառավաքար գյուղը այդպիսի հողեր ունի, այդպիսի հողեր ունի Այգեհովիտ գյուղը, Վազաշեն գյուղը։ 75 թվի քարտեզով մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումնների պարագայում»,- ասաց նա։

Խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների մասին` վարչապետը նշեց՝ վերահաստատել են, որ կողմերի սուվերենության և իրավազորության ներքո պատրաստ են այդ կոմունիկացիաների բացմանը` 2020 թ. եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման մասով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular