ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուլյանովսկից Մոսկվա մեկնող Sukhoi Superjet 100-ը վայրէջք է կատարել Մոսկվայում կառավարման խափանված համակարգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուլյանովսկից Մոսկվա մեկնող Sukhoi Superjet 100-ը վայրէջք է կատարել Մոսկվայում կառավարման խափանված համակարգով։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են արտակարգ ծառայություններում:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետեւոյում», ոչ ոք չի տուժել»,-հայտնել են արտակարգ ծառայություններում:  

«Ուլյանովսկ-Մոսկվա FV6076 չվերթի իրականացման ժամանակ օդանավի հրամանատարը հայտնել է ավտոպիլոտի խափանման մասին։ Superjet 100-ի  անձնակազմը որոշում է կայացրել մեկնել նշանակակետ՝ Շերեմետեւո։ Ընդ որում, հայտարարվել Է տագնապ»,-հայտնում է գործակալությունը։

Օդանավը բնականոն ռեժիմով վայրէջք է կատարել ժամը 14:39-ին, հավելել է ավիաընկերությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular