ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տրոյական ձի». ինչո՞ւ Փաշինյանը չի կարողանում կողմնորոշվել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Polit.info-ն գրում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ի դեմս Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, աչքի է ընկնում հակասությունների և շանտաժի վրա հիմնված ոչ հետևողական որոշումներով։ Այս մասին polit.info-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։

«Մենք չենք կարող միջամտել հայ ժողովրդի ազգային ընտրությանը, բայց ինձ թվում է, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի հասկանում ի դեմս Փաշինյանի իր ընտրած «տրոյական ձիուն»։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումն անբասիր է Հայաստանի նկատմամբ, <…> բայց միանգամայն կարելի է խոսել Հայաստանի ղեկավարության կողմից դավաճանության զարգացած բարդույթի մասին»,- ասել է զրուցակիցը։

Կիրեևը նման կերպ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի վերջին այն հայտարարությունը, որ Երևանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այդ դաշինքը համարի «ոչ կոմպետենտ»։

«Եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Հայաստանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը։ Նման օրակարգ կա, եթե ՀԱՊԿ-ը դառնա ոչ ակտիվ կազմակերպություն՝ մենք պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը»,- ասել է նա։ Փաշինյանը նաև պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք:

Կիրեևը Փաշինյանի Մոսկվային ուղղված օգնության խնդրանքներն անվանել է «կեղծավոր» և «փարիսեցիական»։ Գրեթե 2018 թվականից Հայաստանը Ռուսաստանի «թիկունքում» ռուսական կառույցներից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ դուրս գալու շուրջ բանակցում է Արևմուտքի հետ։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունը «խաղում է» Թուրքիայի հետ և փորձում է հաշտվել, ինչպես նաև առաջ է քաշում Ադրբեջանի համար անընդունելի պահանջներ։ Եվ այդ ամենն ուղեկցվում է արևմտյան միավորումներին անդամակցելու Փաշինյանի համառ ցանկությամբ, ուշադրություն է հրավիրել Կիրեևը։

«Հարկ է հիշել Հայաստանի ոչ միանշանակ դիրքորոշումը 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ դիմումներ եղան Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ազգային շահերը պաշտպանելու խնդրանքներով։ Չնայած Ռուսաստանը երբեք այդ տարածքը հայկական չի ճանաչել։ Միաժամանակ, Հայաստանի զինված ուժերը, թեև հայտարարված էր մոբիլիզացիա, բայց ոտքի չկանգնեց պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը»,- ասել է քաղաքագետը։

Հատկանշական է այն, որ Արևմուտքը ևս Երևանին «համոզում» է դուրս չգալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, քանի որ դրանք են հանդիսանում հանրապետության անկախության և անվտանգության երաշխավորները, ուշադրություն է հրավիրել polit.info-ի զրուցակիցը։

Սակայն ամեն ինչ իսկապես գնում է նրան, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, հայտարարել է Կիրեևը։ Դա, իհարկե, կարող է բողոքի տրամադրություններ առաջացնել, բայց դրանք կլինեն «չնչին»։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Փաշինյանը վերջերս է վստահության քվե է ստացել արտահերթ ընտրությունների ժամանակ, ինչը ցույց է տալիս հայ հասարակության ընտրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular