ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արեւմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում՝ կտրուկ մեծացնելով հակամարտային ներուժը. ՌԴ ԱԴԾ տնօրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արեւմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում՝ կտրուկ մեծացնելով հակամարտային ներուժը։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ անցյալ տարի խորհրդի նախորդ նիստում կանխատեսում էր արվել, թե ինչպես կփոխվի օպերատիվ իրավիճակը, եւ այդ գնահատականները հաստատեցին այս տարվա իրադարձությունները։

«Հավաքական Արեւմուտքը Համագործակցության երկրներն ու Միութենական պետությունն ապակայունացնելու ուղղությամբ է շարժվում ՝ կտրուկ մեծացնելով ողջ ԱՊՀ-ում եւ նրա սահմանների մոտ հակամարտային ներուժը»,- ընդգծել է ԱԴԾ տնօրենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular