ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, 1-ամյա երեխան էլ մահացել է ԲԿ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երեխան վնասվածք է ունեցել, սակայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular