ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը չպատասխանեց հայ–ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ անպատասխան թողեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:

Նշենք նաեւ, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 երկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular