ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութի գործը ուշագրավ զարգացում է ստանում. Ինչպես զանգել ԱԱԾ պետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էկվադորից Հայաստան 1 տոննա թմրամիջոց ներկրելու գործը բավական ուշագրավ զարգացում է ստանում։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել և Ազգային անվտանգության ծառայությանը մեղադրել վհուկների որսի մեջ։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն օրեր առաջ ձերբակալել էր Միհրան Պողոսյանի հետ կապ ունեցող «Մրգենի» ընկերության աշխատկցին թմրանյութի մաքսանենգության համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ազգային ժողովում հենց Հանրապետական նախկին պատգամավորին էր մեղադրել թմրանյութ Հայաստան ներկրելու մեջ։ Պողոսյանը հայտարարություն է տարածել և հայտարարել, թե մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն, զանգահարել է ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո կարճ ժամանակ անց Արմեն Աբազյանը զանգահարել է իրեն։ Պողոսյանը պնդում է, թե ինքն է տեղեկացրել, թե բանանի ներմուծմամբ զբաղվող իր մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ ակնկալվող բանանի փոխարեն հայտնաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել են նաև, որ ընկերության տնօրենը փաստաբանական խմբի հետ միասին ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։

Բոլորովին հասկանալի է, որ մարդիկ, որոնք ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն պատկան մարմիններին տեղեկացրել են մեկ տոննա կոկոայինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին մարդկանց անտեղի չքաշքշելու։

-ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելեությունը, ուստի կոչ եմ անում այս շրջանակներում բացառել վհուկ լինելու որսն ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին,- հայտարարել է Միհրան Պողոսյանը։

Չցանկանալով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ առնվազն տարօրինակ կարելի է համարել Միհրան Պողոսյանի այս հայտարարությունը։ Չի բացառվում, որ հենց իրենք էլ դիմել են ԱԱԾ-ին Իտալիայում 2,3 տոննա թմրանյութի հայտնաբերումից հետո հասկանալով, որ կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Այս ամբողջ իրավիճակում ամենատարօրինակն այն է, որ Արմեն Աբազյանը զանգահարում է արդեն տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին, նրա հետ հարցեր քննարկում, նրանից հաղորդագրություն ընդունում։ Պողոսյանը, որին Ռուսաստանը հրաժարվում է հանձնել Հայաստանին, առոք–փառոք գտնվում է Ռուսաստանում, իսկ Հայաստանի հատուկ ծառայությունները չեն խորշում համագործակցել հետախուզման մեջ գտնվող անձի հետ։

Էդիկ Շահնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular