Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի ստացել մանդատ պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար. «Ապրելու երկիր»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չեն ստացել մանդատ պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար։ «Ապրելու երկիր» կուսակցությունն է այս արձանագրումն արել՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի հայտարարությունների վերաբերյալ՝ դրանց որակելով «ամբողջությամբ հակասող Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին»:

Կուսակցությունն արձանագրում է, թե, ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին հայտարարելով, Նիկոլ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը: «Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։ Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` և այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը այսօր «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքը, Փաշինյանի գործելաոճը ընկալվելու է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի գնալու թույլտվություն։ Ուստի չհիմնավորված ու միակողմանի զիջումներով «խաղաղություն» հաստատելու այս քաղաքականությունը միմիայն մեծացնում է էսկալացիաների ու մեր պետության դեմ ագրեսիվ քայլերի հավանականությունը՝ բացառելով իրական ու արդարացի խաղաղության հաստատման հնարավորությունը»:

«Ապրելու երկիրը» հիշեցնում է, որ Փաշինյանն ու իր թիմն իշխանության են եկել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստումով: «Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ի ցույց է դնում իր ագրեսիվ ու ծավալապաշտապան ծրագրերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները փաստում են, որ գործող ուժը չունի ունակություն և ցանկություն առերեսվել իրական սպառնալիքների հետ, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել դրանց դիմակայելու ուղղությամբ»,- փաստում են «Ապրելու երկրից»:

Գեղամ Պապյան

ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը Չվերթից ուշանալու պատճառով երկու հայեր կոտրել են օդանավակայանի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Թուրքիան ցնցվել էՋրհեղեղի հետևանքով արդեն առնվազն 14 մարդ է մաhացել. ԱՄՆ Սպասվում է շատ ուժեղ բուք, ձյունԱյսօր կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց շինծու դատավարությունըԸնդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ»22-ամյա Արմինե Ռ․-ն հայտնաբերվել է մահացածԱնահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ Սահարա անապատում առաջին անգամ  ձյուն է տեղացել․ պատմության այս օրը (18 փետրվար)Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ»Անջատումներ կլինեն փետրվարի 18-ին«Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ»Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ»Անասնագոմում 31-ամյա տղամարդ է ինքնասպան եղելՀՀ և Ղազախստանի համատեղ հատուկ գործողության շրջանակում Երևանում ձերբակալվել է 41 կիբերհանցագործ Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»Մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»Աննախադեպ աճ՝ ռուբլու շուկայումՑավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. «Փաստ»Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ» Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ» Դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ»Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ» Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ» Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ»Սևակը ընտանիքի կրտսեր որդին էր․ մանրամասներԶինծառայողի դի է հայտնաբերվել Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ուկրաինան ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի Լավրովը հայտարարել է Ուկրաինային տարածքային զիջումներ անելու անհնարինության մասին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Որ հասցեներում ջուր չի լինի «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն 37-ամյա Արթուր Ա․-ն կյանքից հեռացավԹենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում Ո՞վ է Նոր Հաճնում ինքնասպան եղած տղամարդը
Ամենադիտված