Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական ինտելեկտին ակնհայտորեն զիջող կենդանի օրգանիզմին հարց ուղղենք ՝ այդ ումի՞ց եք հարցնում ինչ պայմանով է ավարտվել քառօրյա պատերազմը. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային Ժողովում օրացույցի, իսկ մասնավորապես՝ փետրվարի վերաբերյալ իր ունիկալ ընկալումներով հայտնի նիկոլական ուսապարկը, ում ինտելեկտն ակնհայտորեն զիջում է ոչ միայն իր երբեմնի պատասխանատվության ոլորտի վերջին համաշխարհային հաջողությանը՝ արհեստական բանականությանը, այլեւ տարրական հին ու բարի ուրագին, մանիպուլյացիաներով ծղրտում էր՝ նիկոլական ստերը առատորեն թրջելով կապիտուլյանտի՝  վաղօրոք հիշատակած եւ Փայլակ Ֆահրադյանի կողմից «հարամված» սուպի մեջ։  

Եւ այսպես, для особо тупых:

1. Արցախյան հանրաքվե

Նիկոլն ասում է ՝ երբ նախկինները համաձայնում էին Մադրիդյան սկզբունքներով երկրորդ հանրաքվեին,  արժեզրկում էին Արցախյան Առաջին հանրաքվեն՝ դնելով այն հարցականի տակ:

Հարց.

Եթե այդ հանրաքվեն լուծել էր Արցախյան հիմնախնդիրը, ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցությունները:

Արցախի Հանրապետությունը ձևավորվել է իր առաջին հանրաքվեով՝ այն ժամանակ գործող օրենսդրությամբ, երբ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջին իրագործումը՝ հանրաքվեն, կարևորագույն փաստ էր Արցախի Հանրապետության ձևավորման համար:

 Այդ հանրաքվեի շնորհիվ Արցախը՝ 

* դարձավ միջազգային քաղաքականության չճանաչված, բայց սուբյեկտ, 
* կարողացավ ձևավորել կառավարման լեգիտիմ համակարգ ու պետություն կառուցելու ճանապարհին դարձավ առավել ժողովրդավար, քան Ադրբեջանը, ինչը միջազգային հարաբերություններում կարևոր փաստարկ էր,
* ստացավ անխոցելի իրավական հիմք:

Ի՞նչ չլուծեց հանրաքվեն.

Այդ հանրաքվեն լուծեց Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար հայտ տալու խնդիրը, բայց չհանգուցալուծեց այն։ Դա պետք էր անել միջազգային մանդատով օժտված ձեւաչափում բանակցային գործընթացի միջոցով՝ ստեղծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման համար միջազգային մեխանիզմներ և հիմքեր:

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի մեջ կարմիր գծով անցել է՝ հանրաքվեն պետք է լիներ առանց սահմանափակումների և ունենալու էր պարտադիր իրավական ուժ:

Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր և ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ պետք է ստեղծվեր քաղաքական և իրավական միջավայր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և իրացման համար:

Այսինքն՝ Արցախի Անկախության առաջին հանրաքվեն միջազգային իրավունքի տեսակետից չէր ստացել վերջնական իրավական հետեւանք և միջազգային հանրությունը Արցախը չէր ճանաչել, բայց ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

2. Ապրիլյան քառօրյա

Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլն ու իր մանկլավիկ «քածերը»:

Ապրիլյանը կանգ է առել 3 հիմնական պատճառներով.

1. Հայկական բանակի կտրուկ հակահարվածներով մարտի դաշտում։
2. Հայկական դիվանագիտության ճկուն եւ պրոակտիվ գործողություններով։
3. Երկրի ռազմաքաղաքական ղեկավարի վճռական եւ կոշտ լինելու հանգամանքով։ 

Պատերազմի երրորդ օրը  Սերժ Սարգսյանը հրավիրեց Հայաստանում հավատարմագրված  ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը: 

1,5 օր անց պատերազմը ավարտվեց:  
Ավարտվեց մեր բանակի, զինվորների կամքի եւ տոկունության շնորհիվ, բայց նաև նախագահ Սերժ Սարգսյանի այս դիվանագիտական քայլը մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի Ադրբեջանը Մոսկվայում հրադադար մուրար: 

Ադրբեջան չստացավ ոչինչ, քան՝ 4 քառ կմ և ծնկի իջեցվեց դիվանագիտության մեջ:

Իսկ Նիկոլի ընտանեկան թերթն էլ այդ ժամանակ հպարտորեն արտատպել էր նրա գրառումն առ այն, որ Ապրիլյանին Ադրբեջանը հազարից ավել զոհ է ունեցել։

Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները, ուստի Ապրիլյանից հետո Վիեննա և Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն  առաջ տարավ իր պահանջները՝ որպես հաղթող կողմ:

Դա այն աստիճանի ճշմարտություն է. որ Նիկոլն ինքն է  ՄԱԿ ամբիոնից 2019 թվականի սեպտեմբերին հայտարարել՝ ադրբեջանական ագրեսիան 2016-ին չի՛ հաջողել:

6 տարի հետո, սակայն, Նիկոլը Դուշանբեում ծախեց Ալիևին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք մոնիտորինգային մեխանիզմներ տեղադրելու մասին էին և ի տարբերություն ԵՄ այսօրվա մեխանիզմների, Ադրբեջանը այդ ժամանակ ստիպված էր համաձայնել այդ պայմանին:

Քառօրյա պատերազմից հետո տարբեր մայրաքաղաքներում եղել են հայ-ադրբեջանական քննարկումներ, հանդիպումներ ՄԽ համանախագահության ներքո:

«Ինչու՞ Ապրիլյան պատերազմը տևեց 4 օր»  հարցը նիկոլականների շուրթերից որպես հնչում է որպես հեգնանք, որպես մտավոր հետամնացության ախտորոշում և անբարոյականության ստորին նշաձող:

Ի՞նչ կարելի է մտածել այն իշխանությունների մասին, որոնց օրոք, որոնց հորդորով և հրամանով ստեղծվել է քառօրյա  պատերազմի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ու որը մինչեւ հիմա նման ապուշ ու կեղծ հարցադրումներ է անում։

Հանձնաժողովն աշխատել է մեկ տարի ՝ կատարելով բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ, գրելով զեկույց և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային կամ ռազմական գործընթացների ժամանակ կոմպրոմատի գեթ մեկ նշույլ անգամ ունենալու դեպքում  այն հաստատ կհրապարակվեր:

Արհեստական ինտելեկտին ակնհայտորեն  զիջող կենդանի օրգանիզմին հարց ուղղենք ՝ այդ ումի՞ց եք հարցնում ինչ պայմանով է ավարտվել քառօրյա պատերազմը:

Հանձնաժողովը դու՞ք չեք ստեղծել, դու՞ք չեք ղեկավարել, դու՞ք չեք ուսումնասիրել ու զեկույց գրել:

Իմ կողմից միայն կհավելեմ, որ քառօրյա պատերազմի ընթացքում անհարկի մարդկային զոհերից խուսափելու շնորհիվ էր նաև, որ ունեցանք զոհերի այդպիսի ՝ համեմատաբար նվազագույն քանակ:

Որպեսզի սեփական բորբոքված  ամբիցիաները, քաղաքական սխալները, դավադրություններն ու դավաճանությունները ոչ-ոք երեխաների արյան գնով չվճարվի, ինչպես արվեց 44-օրյա պատերազմի ընթացքում:
Փառք ու պատիվ հանուն հայրենիքի զոհված յուրաքանչյուրին:

Հ. Գ. Քառօրյա պատերազմում ավելի քիչ տղա է զոհվել, քան սեպտեմբերի երկօրյա ագրեսիայի ժամանակ  երկու օրերի ընթացքում։ Ապրիլյանին ռազմագերի չունեինք, անհետ կորած չունեինք,ծ եւ գիտեինք մեր հերոսների անունները:

Ինչ վերաբերում է «Մեղրիի հարցին», ապա թե ինչ բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, հազար անգամ ապացուցել ենք եւ դրանում բնականաբար «Մեղրիի հարց» չի եղել։ 

Չգիտեմ, թե ինչ աշխատատեղեր կվերանան ապագայում գիտատեխնիկական հեղափոխության արդյունքում, բայց նման փոխխոսնակի փոխարեն արդեն հիմա կարելի է օբսիդիանից կպոպկա դնել, ավելի էժան կնստի եւ հաստա ավելի արդյունավետ կլինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հաստատել է «Բախմուտի մոտ հակահարձակման մեկնարկը» ՌԴ նախատեսում է ԱՊՀ երկրների հետ ռադիացիոն իրավիճակի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բայրամովը և ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերություններըՄինսկում տեղի կունենա ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացըՆիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան Թուրքիայի նոր արտգործնախարարը կամրապնդի կապերը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հետ․ Bloomberg Պենտագոնը վաղաժամ է համարում Ուկրաինայի հակահարձակման արդյունքի կանխատեսումը Աշոտ Փաշինյանը կարծում է՝ Գայանե Մարտիրոսյանի ազատությունը կարող է սպառնալ հանրային անվտանգությանըԿարևորվում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը. հայ և արգենտինացի խորհրդարանականների հայտարարությունըԱդրբեջանը հրավիրվել է «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված հայ 2 զինծառայողներինՄիասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքայինի աշխատակիցը մեղադրվում է կաշառք տալու մեջԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Աստված մեծ ա, դուխներդ չգցեք». դատարանը կրկին կալանավորեց Գայանե ՀակոբյանինՀումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է բացել Լաչինի միջանցքը․ հայտարարությունԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել ենIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր Է հարգել ու ճանաչել«Նախկին նախարարներից՝ բավական սերտ կապի մեջ եմ Զոհրաբ Մնացականյանի հետ». ՄիրզոյանՎերկուսակցական հռչակված շարժումը ցնցումների մեջ է. ու՞մ ականջներն են երևում Փաշինյանի նվաստացումը Թուրքիայում Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոճակՀայաստանն արագ քայլերով վերածվում է սովորական մենթապետության «Հայաստանը անցել է անվերադարձելիության կետը. Ռուսաստանն ու Իրանն այլևս չեն կարող օգնել» «Արմեն Գասպարյանը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին» «Ապրելու երկիր»-ը մանրամասներ է պահանջել ռազմագերիների հարցով Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հունիս)Կարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Ավարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել․ դավաճան անվանելը Փաշինյանի համար վիրավորական չի Փորձագետ․ Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում Փոխարժեքն այսօր Էմին Օհանյանը լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Խաղաղապահների միջազգային օրը զորամասում. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «06»-ի վարորդի 8-ամյա տղան հիվանդանոցում մահացավ Հասրաթյան փողոցում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Որ ապրանքների գներն են նվազել, և որոնք թանկացել Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը. ՊԲ«Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին Ակսյոնով․ Ղրիմը գիշերը ենթարկվել է 9 ԱԹՍ-ի հարձակման
Ամենադիտված