ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023թ. չորս ամսում Հայաստան է այցելել 630 հազար տուրիստ. տուրիզմի կոմիտե

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023թ. հունվար-ապրիլին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 25-ին ասել է Հայաստանի տուրիզմի կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։

Նա ավելացրել է, որ դա 35 տոկոսով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին։ Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը (52 տոկոս) ռուս զբոսաշրջիկներ են, շատ են նաեւ զբոսաշրջիկներն Իրանից եւ Վրաստանից։ «Նկատվել է նաեւ զբոսաշրջիկների աճ Արաբական Միացյալ Էմիրություններից։ 2023թ. ապրիլին երկիր է այցելել 180 հազար զբոսաշրջիկ, ինչը նույնպես բարձր է 2019թ. ապրիլի ցուցանիշից»,- նշել է պաշտոնյան։

Պողոսյանն ավելացրել է, որ այդ աճի ապահովմանն օգնում է ուղիղ չվերթների գործարկումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular