Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են առաջին փուլում օկուպացված հայկական Շուշիում վերաբնակեցնել 1500 մարդու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են առաջին փուլում՝ ընթացիկ տարվա վերջին, օկուպացված հայկական Շուշիում վերաբնակեցնել 1500 մարդու։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին համակարգող շտաբին կից գործող էներգամատակարարման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ, որը «ստեղծվել է օկուպացիայից ազատագրված տարածքներում հարցերի կենտրոնացված լուծման համար», ասել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության գլխավոր խորհրդական Քենան Գուլիեւը:
Հիշեցնենք, որ օկուպացված հայկական տարածքների բնակեցման պետական ծրագիրը կրում է «Մեծ վերադարձ» հավակնոտ անվանումը։ Այս ծրագրի շրջանակներում անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շուշիում սկսվել է 23 բնակելի շենքի շինարարություն։ Նշված բնակելի շենքերում կլինի 450 բնակարան։