ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 24-ին Բրազիլիայի մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հավատարմագրերի հանձնման արարողությունը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա էին նաև Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան, Բրազիլիայի նախագահի աշխատակազմի՝ միջազգային հարցերով հատուկ վարչության պետ Սելսո Ամորիմը, Բրազիլիայի ԱԳՆ և նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը ողջույնի խոսքեր է փոխանցել ՀՀ նախագահից Բրազիլիայի նախագահին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին: Նախագահ Լուլան իր հերթին ողջույնի խոսքեր է ուղղել ՀՀ նախագահին և նշել, որ ուշադրությամբ հետևում է Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Արմեն Եգանյանը նաև գրառում է արել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular